Հա

Հասարակական

13/12/2017 - 08:30

Կոնգոյում աւելի քան 400 հազար երեխայ կարող է մահանալ սովից

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնում աւելի քան 400 հազար երեխայ խստօրէն թերսնւած է եւ կարող է մահանալ:

«alikonline.ir» - ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնում աւելի քան 400 հազար երեխայ խստօրէն թերսնւած է եւ կարող է մահանալ մի քանի ամսւայ ընթացքում, եթէ անյապաղ միջամտութիւն չցուցաբերւի: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Agence France Presse»-ը, կենտրոնական աֆրիկեան գերաղքատ Հանրապետութիւնը խոցած ճգնաժամն առաւել մեծ չափերի է հասել Քասայ շրջանում: Այս մասին վկայում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ԻՒՆԻՍԵՖ-ի տւեալները:

18 ամիս տեւած բռնութիւնները, զանգւածային տեղահանութիւնները եւ գիւղատնտեսական արտադրանքի անկումը կործանարար ազդեցութիւն են գործել բնակչութեան ամենակրտսեր խաւի վրայ:

ԻՒՆԻՍԵՖ-ի զեկոյցում նշւում է, որ աւելի քան 400 հազար թերսնւած երեխայ կարող է մահանալ 2018-ին, եթէ անյապաղ նրանց առողջապահական եւ սննդային օգնութիւն չտրամադրւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։