Հա

Հասարակական

14/12/2017

ԱՀԿ. «Սեզոնային գրիպը տարեկան մինչեւ 650 հազար մարդու է սպանում»

Սեզոնային գրիպի հետ կապւած շնչառական հիւանդութիւնների հետեւանքով ամէն տարի մինչեւ 650 հազար մարդ է մահանում, այլ ոչ թէ մինչեւ 500 հազար, ինչպէս կարծում էին մինչեւ հիմա: Այսպիսին է ԱՀԿ փորձագէտների նոր գնահատականը:

«alikonline.ir» - Սեզոնային գրիպի հետ կապւած շնչառական հիւանդութիւնների հետեւանքով ամէն տարի մինչեւ 650 հազար մարդ է մահանում, այլ ոչ թէ մինչեւ 500 հազար, ինչպէս կարծում էին մինչեւ հիմա: Այսպիսին է ԱՀԿ փորձագէտների նոր գնահատականը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Կազմակերպութեան մամուլի հաղորդագրութեան մէջ նշւած է, որ գրիպի վերաբերեալ ԱՀԿ, ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկողութեան եւ կանխարգելման դաշնային կենտրոնի (Centers for Desease Control and Prevention, CDC) եւ նրանց գործընկերների նոր գնահատականները հաշւի են առնում վերջերս իրականացւած գիտական հետազօտութիւնների արդիւնքները: Եթէ նախկինում մասնագէտները խօսում էին այն մասին, որ գրիպի հետ կապւած հիւանդութիւններն ամէն տարի խլում են 250-ից մինչեւ 500 հազար մարդու կեանք, ապա հիմա փորձագէտները խօսում են 290-ից միչեւ 650 հազար մարդկանց մահւան մասին:

Ինչպէս նշում են «CDC»-ից, մահւան դէպքերի մեծ մասը բաժին է ընկնում 75 տարեկանից մեծ մարդկանց, ինչպէս նաեւ մոլորակի ամենաաղքատ տարածաշրջանների բնակչութեանը: Գրիպի հետեւանքով մահացութեան տեսակէտից առաւել վտանգաւոր է համարւում Աֆրիկան՝ Սահարայից հարաւ ընկած տարածքները: Նրան հետեւում են Արեւելեան միջերկրածովեան տարածաշրջանը եւ Հարաւարեւելեան Ասիան:

«Հրապարակւած տւեալները վկայում են մեծ բեռի մասին, որ ներկայացնում է գրիպը, եւ աշխարհի համար սոցիալական ու տնտեսական էական գնի մասին: Դրանք ցոյց են տալիս սեզոնային համաճարակների համար գրիպի կանխիչ միջոցառումների կարեւորութիւնը, ինչպէս նաեւ համաճարակներին նախապատրաստւելու անհրաժեշտութիւնը»,- յայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրէն Պիտեր Սալաման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։