Հա

Հասարակական

17/12/2017 - 08:10

Հետազօտողները բացայայտել են սոցցանցերի երջանիկ օգտագործման գաղտնիքը

«Ֆէյսբուք»-ի հետազօտողներ Դէյւիդ Գինզբերգը եւ Մոյրա Բուրկէն ընդունել են, որ սոցիալական ցանցում լրահոսին անընդհատ հետեւելը բացասաբար է անդրադառնում օգտատէրերի հոգեկան առողջութեան վրայ:

«alikonline.ir» - «Ֆէյսբուք»-ի հետազօտողներ Դէյւիդ Գինզբերգը եւ Մոյրա Բուրկէն ընդունել են, որ սոցիալական ցանցում լրահոսին անընդհատ հետեւելը բացասաբար է անդրադառնում օգտատէրերի հոգեկան առողջութեան վրայ:

Ինչպէս յայտնում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «lenta.ru»-ն, վերլուծութեան արդիւնքները հրապարակւած են «Դժւար հարց. կարո՞ղ է արդեօք ժամանակը, որն անցկացւել է սոցցանցում, մեզ վնաս պատճառել» աշխատութիւնում:   

Միչիգանի համալսարանի ուսանողների շրջանում յատուկ փորձարկում է իրականացւել: Մի մասին խնդրել են 10 րոպէի ընթացքում կարդալ լրահոսը, իսկ միւսներին նոր գրառումներ անել եւ ընկերների հետ զրուցել: Առաջին խմբի ուսանողների տրամադրութիւնն օրւայ վերջում արդէն աւելի վատ էր, քան երկրորդ խմբի մասնակիցների մօտ:

«Ֆէյսբուք»-ի հետազօտողները եզրայանգում են առաջ քաշել, որ այլ մարդկանց մասին կարդալը կարող է բացասական սոցիալական համեմատութիւնների յանգեցնել:

Միեւնոյն ժամանակ «Ֆէյսբուք»-ը կոչ է անում աւելի շատ ժամանակ անցկացնել սոցցանցում: Կայքում հաճելի ժամանակ անցկացնելու համար, խորհուրդ է տրւում աւելի շատ շփւել ընկերների հետ եւ որոշ խմբերում հաղորդագրութիւններով փոխանակւել:

 

Յարակից լուրեր

  • Փորձագէտ. «Քարոզարշաւի ընթացքում սոցցանցերը լրջօրէն օգտագործւեցին»
    Փորձագէտ. «Քարոզարշաւի ընթացքում սոցցանցերը լրջօրէն օգտագործւեցին»

    Տեղեկատւական անվտանգութեան հարցերի փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը «Sputnik» Արմենիայի եթերում պարզաբանում է, թէ ՀՀ Ազգային ժողովի քարոզարշաւի ընթացքում ինչու եւ ինչպէս են քաղաքական ուժերն օգտագործել սոցիալական ցանցերը։

  • Վերականգնւել է հացի ամենահին բաղադրատոմսը
    Վերականգնւել է հացի ամենահին բաղադրատոմսը

    Միջազգային հետազօտողների խումբը «վերծանել է» հացի ամենահին բաղադրատոմսը, որն աւելի քան 14 հազար տարեկան է: 

    Յորդանանի Սեւ Անապատում հնագիտական պեղումների ընթացքում արւած բացայայտումները վկայում են այն մասին, որ հաց թխելու գործընթացը, հաւանաբար, գոյութիւն է ունեցել դեռ 14 հազար տարի առաջ:

  • Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը
    Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

    Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ:

  • Պիկասոյի գլուխգործոցի տակ մէկ այլ կտաւ է յայտնաբերւել
    Պիկասոյի գլուխգործոցի տակ մէկ այլ կտաւ է յայտնաբերւել

    Ամերիկացի հետազօտողների խումբը, սքանաւորման նոր տեխնոլոգիա կիրառելով, բացայայտել է իսպանացի գեղանկարիչ Պաբլօ Պիկասոյի գլուխգործոցներից մէկի տակ թաքնւած շերտը:

  • «Armenia» հեշթեգը մէկ օրում «պայթեցրել» է «Instagram»-ը
    «Armenia» հեշթեգը մէկ օրում «պայթեցրել» է «Instagram»-ը

    Ամբողջ աշխարհի հայերը սկսել են աւելի յաճախ օգտւել սոցիալական կայքերից։ Իսկ թէ Հայաստանի սահմաններից այն կողմ ապրող մարդիկ որքան տեղեկութիւն ունեն Հայաստանի մասին, կախւած է ոչ միայն հայերից, այլ նաեւ Հայաստան եկող զբօսաշրջիկներից։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։