Print this page
17/12/2017 - 08:20

Բժիշկները սելֆիի հանդէպ կիրքը հոգեկան հիւանդութիւն են համարում

Սելֆի անելու եւ այն համացանցում հրապարակելու անյաղթահարելի ցանկութիւնը հոգեկան հիւանդութիւն է, կարծում են հնդիկ հոգեբանները:

«Սելֆիտիս» տերմինն առաջին անգամ յայտնւել է մտացածին նորութիւնների կայքի հաղորդագրութեան մէջ, սակայն հիմա հետազօտողները յանգել են այն եզրակացութեան, որ սելֆիի մոլուցքն իսկապէս կարելի է հիւանդութիւն համարել:

«alikonline.ir» - Սելֆի անելու եւ այն համացանցում հրապարակելու անյաղթահարելի ցանկութիւնը հոգեկան հիւանդութիւն է, կարծում են հնդիկ հոգեբանները: Հետազօտութիւնը հրապարակւել է «International Journal of Mental Health and Addiction» ամսագրում: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Սելֆիտիս» տերմինն առաջին անգամ յայտնւել է մտացածին նորութիւնների կայքի հաղորդագրութեան մէջ, սակայն հիմա հետազօտողները յանգել են այն եզրակացութեան, որ սելֆիի մոլուցքն իսկապէս կարելի է հիւանդութիւն համարել: 200 մասնակիցներից կազմւած խմբի հետ աշխատանքի ժամանակ հաւաքած տւեալներն օգտագործելով՝ նրանք սանդղակ են մշակել, ըստ որի կարելի է գնահատել 1-ից մինչեւ 100 սելֆի անելու մարդու հակումը: Այնուհետեւ այն թեստաւորել են 400 կամաւորների վրայ: Սելֆիից կախւածութեան թեստը 20 պնդում է պարունակում՝ «Ես ինձ աւելի հանրայայտ եմ զգում, երբ սելֆին համացանցում եմ տեղադրում» եւ «Երբ սելֆին չեմ տեղադրում, ինձ իմ հասակակիցներից կտրւած եմ զգում» արտայայտութիւնների նման:

Հեղինակները խանգարման սահմանային փուլ են համարում դէպքերը, երբ մարդը սելֆի է անում օրական մինչեւ 3 անգամ, սակայն դրանք համացանցում չի հրապարակում: Երբ մարդը սկսում է սելֆին հրապարակել, սկսւում է հիւանդութեան սուր փուլը: Եւ, վերջապէս, քրոնիկական սելֆիտիսը այն վիճակն է, որի դէպքում մարդը մշտապէս սելֆին հրապարակելու եւ դա օրական 6 անգամից աւելի անելու չվերահսկւող պահանջ է զգում:

Սելֆիտիսով տիպիկ հիւանդն այն մարդն է, որը ձգտում է իր վրայ ուշադրութիւն գրաւել, տառապաում է ինքնավստահութեան պակասով: Նա յոյս ունի, որ սելֆիի հրապարակումը թոյլ կը տայ իր սոցիալական դիրքը բարելաւել եւ իրեն կոլեկտիւի մաս զգալ: Գիտնականները յոյս ունեն, որ սելֆիի հանդէպ հակման ռէալ հիւանդութիւն ճանաչելը թոյլ կը տայ այս շեղումն աւելի լաւ հետազօտել եւ միջոցներ գտնել դրանով տառապող մարդկանց օգնելու համար:

Յարակից լուրեր