Հա

Հասարակական

Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2017 10:10

Կրկնւելու սովորութիւնը կարող է դեմենցիայի վաղ նշան լինել

Դեմենցիան մի քանի տարբեր հիւանդութիւններ է ներառում, որոնցից իւրաքանչիւրն իր ախտանիշներն ունի: Որպէս կանոն, խօսքը մտածողութեան, շփման եւ յիշողութեան հետ կապւած խնդիրների մասին է: Վերջերս Ալցհայմերի հիւանդութեան ասոցիացիայի գիտնականները ցանկին եւս մէկ անհանգստացնող ախտանիշ են աւելացրել:

«alikonline.ir» - Դեմենցիան մի քանի տարբեր հիւանդութիւններ է ներառում, որոնցից իւրաքանչիւրն իր ախտանիշներն ունի: Որպէս կանոն, խօսքը մտածողութեան, շփման եւ յիշողութեան հետ կապւած խնդիրների մասին է: Վերջերս Ալցհայմերի հիւանդութեան ասոցիացիայի գիտնականները ցանկին եւս մէկ անհանգստացնող ախտանիշ են աւելացրել: Գրում է «news.am»-ը:

Նրանց խօսքով՝ երբ մարդը սկսում է կրկնւել, դա կարող է դեմենցիայի վաղ նշան լինել: Օրինակ՝ եթէ մարդը սկսում է օրական մի քանի անգամ սափրւել, ինչ-որ իրեր հաւաքել, տալ նոյն հարցերը, դա պէտք է տագնապ առաջացնի:

Գիտնականների խօսքով՝ այսպիսի կրկնողութիւնների պատճառը ուղեղի բջիջների «մարումն» է: Ըստ որում՝ արտաքին գործօնները կարող են լինել ե՛ւ նկարագրւած ախտանիշների պատճառ, ե՛ւ դրանք սաստկացնող տարր: Փորձագէտները շեշտում են, որ միեւնոյն հարցերը տւող մարդիկ, հնարաւոր է, փորձում են որոշակի տագնապ արտայայտել, օգնութիւն խնդրել, յաղթահարել անհանգստութիւնը կամ անձնական անվտանգութեան բացակայութեան զգացողութիւնը:

Ի դէպ, դեպրեսիան եւս կարող է դեմենցիայի ախտանիշ լինել: Տրամադրութեան փոփոխականութիւնը, բնաւորութեան փոխւելը, ապատիան, ալարկոտութիւնը, գիտակցութեան խառնաշփոթը, տարածութեան մէջ կողմնորոշման խնդիրները, խօսակցութեան թելը կորցնելը՝ այս ամէնը եւս տագնապայարոյց ախտանիշներ են:

Ներկայումս աշխարհում դեմենցիայով տառապող գրեթէ 47 մլն. մարդ կայ: Դեմենիցիայով անձանց թւի հետագայ աճ է սպասւում՝ կապւած աշխարհում կեանքի միջին տեւողութեան աճի հետ:

 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ