Հա

Հասարակական

19/12/2017

ՄԱԿ. «Աշխարհում քառորդ միլիարդ մարդ միգրանտ է»

Մօտ 258 մլն. մարդ կամ Երկրի բնակչութեան 3.4 տոկոսը այն երկրում չի բնակւում, որտեղ ծնւել է, այսինքն՝ միջազգային միգրանտ է համարւում: Դեկտեմբերի 18-ին հրապարակւած միջազգային միգրացիաի վերաբերեալ զեկոյցի համաձայն՝ 2000 թւականից նրանց թիւը 49 տոկոսով աճել է:

«alikonline.ir» - Մօտ 258 մլն. մարդ կամ Երկրի բնակչութեան 3.4 տոկոսը այն երկրում չի բնակւում, որտեղ ծնւել է, այսինքն՝ միջազգային միգրանտ է համարւում: Դեկտեմբերի 18-ին հրապարակւած միջազգային միգրացիաի վերաբերեալ զեկոյցի համաձայն՝ 2000 թւականից նրանց թիւը 49 տոկոսով աճել է: Զեկոյցը պատրաստել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտը՝ երկրների ազգային վճակագրութիւնների հիման վրայ: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Միգրանտների գերակշիռ մեծամասնութիւնը բնակւում է 10 երկրում. ամենամեծ թւով միգրանտներ՝ 49.8 մլն. կամ 19 տոկոսը կենտրոնացած է ԱՄՆ-ում, որին յաջորդում են՝ Սաուդեան Արաբիան, Գերմանիան եւ Ռուսաստանը (դրանցից իւրաքանչիւրում բնակւում է մօտ 12 մլն. միգրանտ), առաջատարների հնգեակը եզրափակում է Մեծ Բրիտանիան մօտ 9 մլն. վերաբնակներով: Ըստ միգրանտների տարածաշրջանային բնակութեան՝ առաջին տեղում Ասիան է (80 մլն.), այնուհետեւ՝ Եւրոպան (78 մլն.) եւ Հիւսիսային Ամերիկան (58 մլն.): Բոլոր միգրանտների մօտ 64 տոկոսը (165 մլն.) կենտրոնացած է եկամուտի բարձր մակարդակով երկրներում:

2017 թւականին Եւրոպայի, Հիւսիսային Ամերիկայի եւ Ովկեանիայի երկրների մեծ մասում միգրանտները կազմել են ամբողջ բնակչութեան 10 տոկոսից աւելին: Ըստ որում՝ նշւում է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում նրանց հոսքը մեծ ազդեցութիւն ունի բնակչութեան աճի ցուցանիշների վրայ: Այսպէս՝ Հիւսիսային Ամերիկայում 15 տարում (2000-ից 2015 թւականներ) բնակչութեան աճի 42 տոկոսը պայմանաւորւած է միգրանտների հոսքով, Ովկեանիայում՝ 31 տոկոսը: Եւրոպայում բնակչութեան աճը բացասական էր՝ առանց այլ տարածաշրջաններից եկածների:

Միջազգային բոլոր վերաբնակների մօտ երեք քառորդը (74 տոկոս) աշխատունակ տարիքում է (20-ից մինչեւ 64 տարեկան), մինչդեռ համաշխարհային ցուցանիշը կազմում է 57 տոկոս: Զեկոյցի հեղինակները նշում են, որ այսպիսով՝ միգրանտները նպաստում են ժողովրդագրական ծանրաբեռնւածութեան գործակցի նւազմանը, որը հաշւարկւում է երեխաների ու տարեցների թւի եւ աշխատունակ տարիքի մարդկանց թւաքանակի յարաբերակցութեամբ:

Ինչ վերաբերում է միգրանտների ծագման երկրներին, ապա առաւել մեծ թիւ են կազմում ծագումով Հնդկաստանից միգրանտները (17 մլն.), որին յաջորդում են Մեքսիկայի քաղաքացիները (13 մլն.): Ռուսաստանից, Չինաստանից, Բանգլադեշից, Սիրիայից, Պակիստանից եւ Ուկրայինայից հեռացածները կազմում են իւրաքանչիւրում 6-ից մինչեւ 11 մլն.:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։