Հա

Հասարակական

23/12/2017 - 09:50

Գիտնականներ. «Գլոբալ տաքացումը կը նպաստի ներգաղթեալների «ներխուժմանը» Եւրոպա»

Եւրոպայում ապաստան ստանալ ցանկացող պոտենցիալ ներգաղթեալների եւ փախստականների թիւը կարող է եռապատկւել յաջորդ հարիւրամեակի սկզբին, եթէ գլոբալ տաքացումը շարունակւի ընթացիկ տեմպերով:

«alikonline.ir» - Եւրոպայում ապաստան ստանալ ցանկացող պոտենցիալ ներգաղթեալների եւ փախստականների թիւը կարող է եռապատկւել յաջորդ հարիւրամեակի սկզբին, եթէ գլոբալ տաքացումը շարունակւի ընթացիկ տեմպերով: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ասւում է «Science» ամսագրում հրապարակւած յօդւածում:

«Եւրոպայում արդէն այժմ խիստ վէճեր են ընթանում այն մասին, թէ որքան ներգաղթյալի է կարելի ներս թողնել ԵՄ տարածք: Չնայած այն փաստին, որ գլոբալ տաքացումն ամենաշատը կանդրադառնայ աշխարհի շոգ տարածաշրջանների աղքատ երկրների վրայ, աշխարհի բոլոր շրջանների միջեւ սերտ կապերը կը բերեն նրան, որ Եւրոպա կը ներթափանցեն «կլիմայական փասխտականներ» մոլորակի բոլոր անկիւններից»,- ասել է Վոլֆրամ Շլենկէրը Նիւ Եօրքի Կոլումբիայի համալսարանից:

Շլենկէրը եւ նրա ասպիրանտ Անուխ Միսիրեանը հետազօտել են՝ ինչպէս կարող են ժամանակակից կլիմայական գործընթացներն ազդել մարդկանց միգրացիայի յաճախականութեան վրայ: Այս հարցին պատասխանելու համար գիտնականները դիմումների թւի մասին տւեալներ են ստացել, որոնք 103 երկրից ներգաղթեալներ ներկայացրել են ԵՄ երկրների մարմիններին, եւ համեմատել այս տւեալները նրա հետ, թէ ինչպէս են փոփոխւել ամառային ջերմաստիճանները 2000-2014 թւականների ընթացքում:

Դիտարկումների արդիւնքում պարզւել է, որ նման դիմումների թիւը կտրուկ աճել է այն տարիներին, երբ տիպիկ ամառային ջերմաստիճանները գերազանցել են +20 աստիճանն ըստ Ցելսիուսի, որն այսօր համարւում է լաւագոյնը մարդու կեանքի համար:

«Այս հետազօտութիւնը շատ կարեւոր է քաղաքական գործիչների համար, քանի որ այն ցոյց է տալիս, որ կլիմայական փոփոխութիւններն ազդում են ոչ միայն մէկ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրայ, այլ նաեւ նպաստում ներգաղթեալների ներհոսքի ուժեղացմանն ամբողջ աշխարհից: Գիտնականները պէտք է կենտրոնանան միջոցներ փնտրելու վրայ, որոնք թոյլ կը տան զարգացող երկրներին հարմարեցնել իրենց գիւղատնտեսութիւնը կլիմայի փոփոխութիւններին»,- ասել է Եւրոյանձնաժողովի միացեալ հետազօտական կենտրոնի ներկայացուցիչ Խուան Կառլոս Սիսկարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։