2018 թւականի յունւարին, ինչպէս կանխատեսում են «Երկրի բնակչութիւնը» հիմնադրամի փորձագէտները, մոլորակի վրայ կապրի 7 մլրդ. 591 մլն. 541 հազար մարդ:
«alikonline.ir» - 2018 թւականի յունւարին, ինչպէս կանխատեսում են «Երկրի բնակչութիւնը» հիմնադրամի փորձագէտները, մոլորակի վրայ կապրի 7 մլրդ. 591 մլն. 541 հազար մարդ: Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ գրում է «tvzvezda.ru»-ն:
Ըստ հիմնադրամի՝ նախորդ տարւայ համեմատ բնակչութեան թիւն աւելացել է 83 մլն.-ով, իսկ դա նշանակում է, որ բնակչութեան թիւն ամէն վայրկեան աճում է միջինում 2.6 բնակչով:
Բնակչութեան ամենամեծ աճը գրանցւել է Աֆրիկայում: Փորձագէտների կանխատեսումներով՝ 2050 թւականին այնտեղ կապրի 2.5 մլրդ. մարդ: Ուստի խորհուրդ է տրւում աֆրիկական երկրներում ակտիւօրէն իրականացնել կրթական ծրագրեր՝ անցանկալի յղիութիւններից խուսափելու համար:
Նշվւում է նաեւ, որ եթէ կանայք ինքնուրոյն որոշեն, թէ երբ եւ որքան երեխայ են ցանկանում ունենալ, դա հնարաւորութիւն կը տայ շուրջ 70 տոկոսով կրճատել անցանկալի յղիութիւնը: