Հա

Հասարակական

23/12/2017 - 10:30

Օրական 4000 քայլը կօգնի պահպանել ուղեղի առողջութիւնը

Օրական 4000 քայլը կօգնի բարելաւել ուշադրութիւնը եւ մտաւոր ընդունակութիւնները, յատկապէս 60 տարեկանից մեծ մարդկանց դէպքում, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: 

«alikonline.ir» - Օրական 4000 քայլը կօգնի բարելաւել ուշադրութիւնը եւ մտաւոր ընդունակութիւնները, յատկապէս 60 տարեկանից մեծ մարդկանց դէպքում, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Գրում է «news.am»-ը:

Մի փոքր աւելի վաղ կատարւած հետազօտութիւններն արդէն ցոյց են տւել, որ ֆիզիկական ակտիւութիւնը չափազանց կարեւոր է տարեց մարդկանց մօտ կոգնիտիւ ֆունկցիաների նւազումը եւ դեմենցիան կանխելու համար: Կոգնիտիւ ունակութիւնների նւազումը տեղի է ունենում, երբ մարդիկ սկսում են տեղեկութիւնների մշակման եւ մտապահման դժւարութիւններ ունենալ:

Երկու տարի տեւած հետազօտութեան ընթացքում, որի արդիւնքները հրապարակւել են «Journal of Alzheimer's Disease»-ում, գիտնականներն ուսումնասիրել են յիշողութեան կորստի բողոքներ ունեցող 60 եւ աւելի մեծ տարիքի 29 մարդու տւեալները: Գիտնականները հետեւել են փորձի տարեց մասնակիցների ֆիզիկական ակտիւութեանը՝ օգտագործելով աքսելերաչափ՝ սարք, որը չափում է շարժումը եւ հաշւում օրական կատարած քայլերի միջին թիւը:

Հետազօտութեան մասնակիցներին 2 խմբի են բաժանել՝ մի խմբում ընդգրկւել են նրանք, ովքեր օրական 4 հազար քայլից աւելի են կատարել, իսկ երկրորդ խմբում՝ մնացեալ բոլորը: Փորձարկւողներն անցել են նէյրոհոգեբանական թեստերի շարք եւ ուղեղի ՄՌՏ սքանաւորում: Պարզւել է, որ ամէն օր աւելի քան 4 հազար քայլ կատարող մարդիկ աւելի խիտ հիպոկամպ են ունեցել եւ հիպոկամպի շուրջը ուղեղի հատւածների աւելի խիտ հիւսւածքներ, քան նրանք, ովքեր 4 հազար քայլից պակաս են կատարել:

Գիտնականները պարզել են, որ այս հատւածներում հիուսւածքների խտութիւնը համայարաբերակցւում է լաւագոյն կոգնիտիւ ֆունկցիայի հետ: Փորձի մասնակիցների աւելի ակտիւ խումբը նաեւ զգալի լաւ արդիւնքներ է ցուցադրել ուշադրութեան, տեղեկութիւնների մշակման արագութեան, յիշողութեան եւ մարդուն ծրագրեր կազմել ու նպատակներին հասնել թոյլ տւող մտաւոր հմտութիւններ ձեռք բերելու թեստեր անցնելիս: Աւելի ցածր ֆիզիկական ակտիւութիւնը համայարաբերակցւում է ուղեղի կառուցւածքի աւելի պակաս խտութեան եւ կոգնիտիւ ունակութիւնների ցածր մակարդակի հետ:

Յարակից լուրեր

  • ՆԱՍԱ-ն երկւորեակ եղբայրների օրինակով ապացուցել է, որ տիեզերքում գտնւելը փոխում է մարդու ֆիզիոլոգիան
    ՆԱՍԱ-ն երկւորեակ եղբայրների օրինակով ապացուցել է, որ տիեզերքում գտնւելը փոխում է մարդու ֆիզիոլոգիան

    ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեան (ՆԱՍԱ) անցկացրած հետազօտութեան արդիւնքում հաստատւել է, որ տիեզերքում գտնւելու հետեւանքով մարդը կրում է ֆիզիոլոգիական փոփոխութիւններ:

  • Բիլ Գէյթսի հիմնադրամը պարզել է մահւան աշխարհում ամենատարածւած պատճառը
    Բիլ Գէյթսի հիմնադրամը պարզել է մահւան աշխարհում ամենատարածւած պատճառը

    Անառողջ սննդի ընդունումն աւելի շատ մարդ է սպանում, քան ծխելն ու հիպերտոնիան։ Բիլ եւ Մելինդա Գէյթսերի հիմնադրամի ֆինանսաւորած հետազօտութեան համաձայն՝ մեծ քանակութեամբ մսի եւ նւազագոյն քանակութեամբ բանջարեղէնի օգտագործումն ամէն տարի դառնում է աւելի քան 500 հազար ամերիկացիների եւ 90 հազար բրիտանացիների մահւան պատճառ։ 

  • Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»
    Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»

    «New York Post»-ը յայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրայ երկու անգամ աւելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազօտութիւնների համաձայն, 2014 թ․ փոքրիկ երեխաները տարբեր սարքերի էկրանների մօտ օրական անցկացրել են մօտ 3.05 ժամ, այն դէպքում, երբ 1997 թ․ այդ ցուցանիշը հաւասար էր 1.32 ժամի։ 

  • Գիտնականներ. «Կանանց ուղեղը գրեթէ չորս տարով աւելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը»
    Գիտնականներ. «Կանանց ուղեղը գրեթէ չորս տարով աւելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը»

    Կնոջ ուղեղը մօոտաւորապէս չորս տարով աւելի դանդաղ է ծերանում, քան տղամարդունը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այս եզրակացութեանն են յանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարւած հետազօտութիւնից յետոյ, որի արդիւնքների մասին յայտնել է «The Guardian» թերթը:

  • Ասպիրին. աւելի շատ օգտակա՞ր է, թէ՞ վնասակար
    Ասպիրին. աւելի շատ օգտակա՞ր է, թէ՞ վնասակար

    Ասպիրինի մասին վերջին ժամանակներս յաճախ ենք լսում. այս դեղամիջոցը հիմա ընդունում են մի ամբողջ շարք հիւանդութիւնների կանխարգելման համար։ Բայց նոր հետազօտութեան հեղինակները, որը հրապարակւել է «Journal of the American Medical Association»-ում, նախազգուշացնում են, որ թէեւ ասպիրինն իջեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը, դրա կիրառումից ներքին արնահոսութիւնների հաւանականութիւնը էապէս աւելանում է, եւ դա պացիենտները պէտք է իմանան։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։