Հա

Հասարակական

24/12/2017 - 11:30

Իրանը՝ համակեցութեան եւ հանդուրժողականութեան օազիս

«ՀՈՒՍԿ» հաստատութեան թելեգրամային էջից տեղեկանում ենք, որ Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով Աբադանի մուսուլման հայրենակիցներից մի խումբ այցելել են քաղաքի հայկական եկեղեցի, տեղի միակ հայ ընտանիքի հետ նշելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները, եւ կիսելու նրանց ուրախութիւնը:

«alikonline.ir»- Մերձաւոր Արեւելքում, ուր ամենուրէք թեւածում է բռնութիւնը, ծայրայեղականութիւնն ու անհանդուրժողականութիւնը, Իրանն իր բազմադարեայ կրօնական, քաղաքակրթական եւ բարոյական բացառիկ ու բարձր արժէքների շնորհիւ համակեցութեան եւ հանդուրժողականութեան բացառիկ մի օազիս է, որտեղ տարբեր ազգութիւնների ներկայացուցիչներն ու Աստւածային կրօնների հետեւորդները կողք-կողքի ապրում են խաղաղութեամբ եւ փոխադարձ յարգանքի մթնոլորտում:

Ահաւասիկ դրա վառ ապացոյցներից մէկը: «ՀՈՒՍԿ» հաստատութեան թելեգրամային էջից տեղեկանում ենք, որ Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով Աբադանի մուսուլման հայրենակիցներից մի խումբ այցելել են քաղաքի հայկական եկեղեցի, տեղի միակ հայ ընտանիքի հետ նշելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները, եւ կիսելու նրանց ուրախութիւնը:

Գեղեցիկ այս քայլը գալիս է մէկ անգամ եւս ապացուցելու, որ Մերձաւոր Արեւելքում Իրանը եղել է, կայ եւ կը մնայ, որպէս համակեցութեան եւ հանդուրժողականութեան բացառիկ օազիս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։