Հա

Հասարակական

Կիրակի, 24 Դեկտեմբերի 2017 08:10

Գիտնականներ. «Բարձր խոլեստերինով բարեկազմ մարդիկ եւս ռիսկային խմբում են»

Եթէ մարդը չի ծխում եւ չունի աւելորդ քաշ, միեւնոյն է՝ նա շարունակում է մնալ սրտի կաթւածի, ինսուլտի եւ այլ սրտանօթային հիւանդութիւնների զարգացման բարձր ռիսկային խմբում, եթէ նրա արեան մէջ խոլեստերինի մակարդակը բարձր է: Այս մասին տեղեկացնում է Սրտանօթային հետազօտութիւնների ազգային կենտրոնի (Իսպանիա) գիտնականները: 

«alikonline.ir» - Եթէ մարդը չի ծխում եւ չունի աւելորդ քաշ, միեւնոյն է՝ նա շարունակում է մնալ սրտի կաթւածի, ինսուլտի եւ այլ սրտանօթային հիւանդութիւնների զարգացման բարձր ռիսկային խմբում, եթէ նրա արեան մէջ խոլեստերինի մակարդակը բարձր է: Այս մասին տեղեկացնում է Սրտանօթային հետազօտութիւնների ազգային կենտրոնի (Իսպանիա) գիտնականները: Գրում է «news.am»-ը:

Ըստ գիտնականների՝ միջին տարիքի մարդկանց կէսը, ովքեր չունեն դասական սրտանօթային ռիսկի գործօններ (ծխելը եւ աւելորդ քաշը), միեւնոյն է՝ կարող են բախւել սրտի կաթւածի կամ ինսուլտի հետ` զարկերակների մէջ խոլեստերինի նստւածքաշերտերի կուտակման հետեւանքով: Հաւանաբար խնդիրը նրանում է, որ անգամ աւելորդ քաշ չունեցող մարդիկ յաճախ չեն վերահսկում ճարպերի եւ տրանս-ճարպերի օգտագործումը:

Ուսումնասիրութեան ընթացքում գիտնականները վերլուծել են 40-ից 54 տարեկան 1800 մարդու բժշկական տւեալները, որոնք ծխող չեն եւ ճարպակալութիւն չունեն: Պարզվւել է, որ նրանց 50%-ը ունեցել է աթերոսկլերոզային նստւածքաշերտեր, որոնք գոյանում են արիւնատար անօթների եւ զարկերակների մէջ: Նստւածքաշերտերի կուտակումը նեղացնում է արիւնատար անօթները: Սա է սրտի կաթւածների մեծամասնութեան հիմնական պատճառը, նշում են գիտնականները:

Ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ ցանկացած տեսակի ֆիզիկական կառուցւածք ունեցող մարդ կարող է բարձր խոլեստերինի մակարդակ ունենալ եւ դրա հետ կապւած՝ աթերոսկլերոզի առաջացման զգալի վտանգ: Այս կապակցութեամբ փորձագէտները կոչ են անում զգուշութեամբ ընտրել սննդամթերքը եւ թոյլ չտալ սննդակարգում վնասակար ճարպերի առատութիւն:

Յարակից Հրապարակումներ

  • Հետազօտութիւն. «Շաբաթական ընկոյզի 3 չափաբաժինը կը փրկի սրտի տագնապից»
    Հետազօտութիւն. «Շաբաթական ընկոյզի 3 չափաբաժինը կը փրկի սրտի տագնապից»

    Ամէն շաբաթ մի քանի չափաբաժին ընկոյզի օգտագործումը նւազեցնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման վտանգը, ներառեալ նախասրտերի ֆիբրիլեացիան, որն առիթմիայի առաւել տարածւած ձեւն է: Նման եզրայանգում են կատարել շւեդ գիտնականները:

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։