Հա

Հասարակական

25/12/2017

Դոկտ. Ռոհանին այցելել է նահատակներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանի ընտանիքներին

Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի եւ Ամանորի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այցելել է հայ նահատակներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանների ընտանիքներին:

«alikonline.ir» - Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի եւ Ամանորի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այցելել է հայ նահատակներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանների ընտանիքներին:

Մտերմիկ հանդիպումների ընթացքում Հանրապետութեան նախագահը նշել է, որ նման այցերը երկրի պաշտօնեաների պարտականութիւնն է, եւ այն նւազագոյնը, որ նրանք պարտաւոր են կատարել նահատակների ընտանիքների նկատմամբ:

Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը, Մոհամմադ մարգարէի կողքին մեծ յարգանքով է վերաբերւում Յիսուս Քրիստոսի եւ Աստւածային այլ մարգարէների նկատմամբ:

Անդրադառնալով Իրանահայութեանը, դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդն իրենց հայ հայրենակիցներին համարում են հաւատարիմ, աշխատասէր, ճշտապահ, ազնիւ ու հայրենասէր քաղաքացիներ: Այդ պատճառով էլ իրանահայութիւնը մշտապէս իր իւրայատուկ տեղն է ունեցել Իրանի ազնիւ ժողովրդի մօտ՝ վայելելով նրանց սէրն ու յարգանքը:

Հանրապետութեան նախագահը նշել է, որ Իրանում բոլոր ազգութիւնների ներկայացուցիչներն ու Աստւածային կրօնների հետեւորդներն ուրախութեան, կամ տխրութեան պահին կանգնած են եղել կողք-կողքի: Նա ընդգծել է, որ այդպէս է եւս այսօր, այդպէս է լինելու նաեւ ապագայում:

Խօսելով Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների վիճակի մասին, դոկտ. Ռոհանին նշել է, որ մուսուլմաններին հաւասար, քրիստոնեաները եւս Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում մեծապէս տուժել են ահաբեկիչների գործողութիւններից: Ըստ նրա՝ նման իրավիճակը երկու կրօնների հետեւորդների ճակատագրերը միմեանց է շաղկապել՝ նրանց ստիպելով օգնել միմեանց:

Երկու հանդիպումների աւարտին Հանրապետութեան նախագահը յուշանւէրներ է յանձնել նահատակների ընտանիքներին:

Հանդիպումներին դոկտ. Ռոհանիին ընկերակցել է Նահատակների հիմնարկի տնօրէն հոջ. Շահիդին:

Նշենք, որ Էդւին Շահմիրեանը զոհւել է 1366 թւականին Մէյմաքում, իսկ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանը՝ 1367 թւականին Գիլան-է Ղարբում:

Լուսանկարները՝ ԻՌՆԱ-ի

Յարակից լուրեր

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Լիբերմանի այցը եւ Վրաստանի անսպասելի որոշումը Հայաստանի հանդէպ
    Լիբերմանի այցը եւ Վրաստանի անսպասելի որոշումը Հայաստանի հանդէպ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը մէկ շաբաթ Կովկասում է: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնալու է 5 օր, մինչեւ երկուշաբթի (Խօսքն այսօր՝ սեպտեմբերի 17-ի մասին է-ԽՄԲ.): Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թէ ինչու է ժամանել Լիբերմանը, բայց յատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:

  • Միքայէլ Մանուկեան. «Մենք 128 տարւայ պատմութիւն ունենք, եւ չկայ մի գործ, որի համար գլուխներս կը կախենք»
    Միքայէլ Մանուկեան. «Մենք 128 տարւայ պատմութիւն ունենք, եւ չկայ մի գործ, որի համար գլուխներս կը կախենք»

    Սեպտեմբերի 15-ին Հ. Յ. Դաշնակցութեան ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանն այցելեց «Վերնիսաժ»՝ քննարկելու ինչպէս տեղում առկայ, այնպէս էլ Երեւանի՝ մարդկանց յուզող խնդիրները:

  • Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
    Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

    1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

  • Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը
    Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը

    ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութիւն ունեցաւ Իրանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար: Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամ կայացաւ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախօսազրոյցը: Հասան Ռուհանիի եւ Բարաք Օբամայի հեռախօսազրոյցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ Ջան Քերին եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։