Հա

Հասարակական

Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017 11:40

Աւելի քան 100 մլն դոլար. Դանիայում կառուցւել է աշխարհի «ամենահումանիստական» բանտը

Դանիայի Գունդսլեւ քաղաքից ոչ հեռու կառուցւել է աշխարհի «ամենահումանիստական» բանտը: 

«alikonline.ir» - Դանիայի Գունդսլեւ քաղաքից ոչ հեռու կառուցւել է աշխարհի «ամենահումանիստական» բանտը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «The Daily Mail»-ը:

Լրատւամիջոցը նկատում է, որ արտասովոր այս բանտը հեշտութեամբ կարելի է շփոթել համալսարանական մասնաշէնքի հետ:

Այստեղ իւրաքանչիւր բանտախուց ունի իր առանձին լոգարանը, սառնարանը, հեռուստացոյցը, պահարան հագուստի համար, յարմարաւէտ մահճակալ, գրասեղան իր լամպով: Ամէն մի սենեակի տարածքը մօտ 4 քմ. է:

Բացի այդ, բանտում կան ընդարձակ ընդհանուր սրահներ, եկեղեցի, մարզադահլիճ, խոհանոց, որտեղ բանտարկեալները կարող են իրենք իրենց համար սնունդ պատրաստել եւ նոյնիսկ գիւղատնտեսութեամբ զբաղւելու համար նախատեսւած տարածք:

Այս իւրօրինակ բանտի համար, որտեղ կարող է տեղաւորւել 250 բանտարկեալ, ծախսւել է աւելի քան 100  մլն. դոլար: Բանտի ստեղծողները պնդում են, որ այս կերպ իրենց կը յաջողւի կրճատել կրկնայանցագործների թիւը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։