Հա

Հասարակական

27/12/2017

Հետազօտութիւն. «Գեր մարդիկ աւելի յաճախ են իրենց երջանիկ համարում»

Աւելորդ քաշ ունեցող մարդիկ աւելի յաճախ են իրենց երջանիկ համարում. պարզել են Բրիստոլի համալսարանի գիտնականները լայնածաւալ հետազօտութեան արդիւնքում: 

«alikonline.ir» - Աւելորդ քաշ ունեցող մարդիկ աւելի յաճախ են իրենց երջանիկ համարում. պարզել են Բրիստոլի համալսարանի գիտնականները լայնածաւալ հետազօտութեան արդիւնքում: Գրում է «news.am»-ը:

Նրանք մարմնի զանգւածի եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջութեան վիճակի միջեւ կապ են յայտնաբերել: Հետազօտութեան համար մասնագէտները օգտագործել են բրիտանական «Biobank»-ի տւեալների բազան, որտեղ պահպանում է 2007 թւականից լայնածաւալ հետազօտութեանը մասնակցող 40-70 տարեկան կէս միլիոն տղամարդկանց եւ կանանց գէնոտիպի եւ ֆենոտիպի մասին տւեալներ։

Հարցւածները պատմել են փորձագէտներին, որ, չնայած քաղցկեղի, շաքարախտի եւ սրտանօթային համակարգի խանգարումների բարձր ռիսկին՝ նրանք աւելի քիչ են հակւած սթրեսների եւ յաճախ իրենց համարում են երջանիկ ու գոհ  են կեանքից: Գիտնականները գտնում են, որ այդ պատասխանները կապւած են այն փաստի հետ, որ աւելորդ քաշ ունեցող պացիենտները ստանում են աւելի շատ սննդարար նիւթեր, քան պէտք է։

Այդ պատճառով նրանք աւելի դիմացկուն են կեանքի խնդիրների հանդէպ, քան մարդիկ, ովքեր տանջում են իրենց դիետաներով:

Դիետան զրկում է մարդկանց իրենց համար հաճելի մի շարք մթերքներից, ինչպիսիք են՝ քաղցրեղէնը, խմորեղէնը եւ տապակած սնունդը, եւ դա կարող է վատթարացնել տրամադրութիւնը: Գեր մարդիկ, որպէս կանոն, ուտում են այն ճաշատեսակները, որոնք իրենց դուր են գալիս, եւ հնարաւոր է՝ դրանով է պայմանաւորւած այն, որ նրանք իրենց աւելի հանգիստ են զգում։

Յարակից լուրեր

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

  • Մարդիկ սկսել են յիմարանալ
    Մարդիկ սկսել են յիմարանալ

    Նորւեգիայի Տնտեսական հետազօտութիւնների «Ragnar Frisch» կենտրոնի մասնագէտները վերջին մի քանի տասնամեակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինւորական ծառայութեան անցած նորւեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրայ:

  • Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը
    Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը

    Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։

  • Ինչպէս պաշտպանւել քաղցկեղից
    Ինչպէս պաշտպանւել քաղցկեղից

    Քաղցկեղի հետազօտութեան համաշխարհային ֆոնդի եւ Ամերիկեան ուռուցքաբանութեան ինստիտուտի մասնագէտները, հիմւելով քաղցկեղ առաջացնող վտանգի ապացուցւած գործօնների վրայ, յայտնել են, թէ ինչպէս նւազեցնեն չարորակ ուռուցքների զարգացման հաւանականութիւնը, որոնք հնարաւոր է 40 տոկոս դէպքերում կանխել: 

  • Ֆրանսիայում մէկ տարում ծխելը թողել է 1 մլն. մարդ
    Ֆրանսիայում մէկ տարում ծխելը թողել է 1 մլն. մարդ

    Վերջին տասնամեակում ծխողների թւի ռեկորդային անկում է գրանցւել Ֆրանսիայում: 2016-2017 թւականների համեմատութեամբ նրանց թիւը պակասել է մէկ միլիոնով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։