Հա

Հասարակական

30/12/2017 - 08:20

ԱՄՆ-ում խանութներին կը վերադարձւեն մինչեւ 1.4 մլն. սուրբծննդեան նւէրներ

Առաքումների «UPS» ծառայութեան պաշտօնական ներկայացուցիչները յայտնել են, որ ԱՄՆ-ում ընդունւած Վերադարձնելու ազգային օրը խանութներին ետ կը տրւեն մինչեւ 1.4 մլն. սուրբծննդեան նւէրներ:

«alikonline.ir» - Առաքումների «UPS» ծառայութեան պաշտօնական ներկայացուցիչները յայտնել են, որ ԱՄՆ-ում ընդունւած Վերադարձնելու ազգային օրը խանութներին ետ կը տրւեն մինչեւ 1.4 մլն. սուրբծննդեան նւէրներ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Footwear News»-ը:

Այս անգամ Վերադարձնելու օրը 2018 թւականի յունւարի 3-ն է: Տեղի պրակտիկայի համաձայն, նւէրները յանձնում են չեկի հետ: Այն դէպքում, եթէ ընծաները դուր չեն եկել կամ յարմար չեն եկել, դրանք կարելի է դերադարձնել եւ փողն ստանալ: Վերադարձման ցուցանիշը 8 տոկոսով կաւելանայ 2016 թւականի համեմատութեմբ եւ ռեկորդային կը դառնայ «National Returns Day»-ի պատմութեան մէջ:

Ինչպէս նշում է «UPS»-ի առեւտրային տնօրէն Ալան Գերշենհորնը, նւէրները վերադարձւում են ինչպէս օֆֆլայն հանրախանութներում, այնպէս էլ ինտերնետ-խանութներում: 2017 թւականին «UPS»-ը գործարկել է յատուկ անվճար յաւելւած, որը դիւրացնում է ապրանքների վերադարձն ինտերնետ-խանութներին:

«Նւէրները ետ տալու ծրագրերը յաճախորդի նկատմամբ լոյալութեան դրսեւորում է եւ առցանց-առեւտրի ցանկացած յաջողակ ծրագրի անքակտելի մասը: Առաքումների ծառայութիւնները միշտ ուրախ կը լինեն աջակցել առեւտրի ոլորտի բոլոր ինովացիաներին եւ օգնել գնւած ապրանքների ետ տալու հարցում»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։