Հա

Հասարակական

30/12/2017

Երկրի բնակչութիւնը յունւարի 1-ին կը հասնի 7.444 մլրդ. մարդու

Մոլորակի բնակչութեան թւաքանակը յունւարի 1-ին կը հասնի 7 միլիարդ 444 միլիոն 443 հազար 881-ի: Այս կանխատեսմամբ դեկտեմբերի 28-ին հանդէս են եկել ԱՄՆ-ի Մարդահամարի բիւրոյի մասնագէտները: 

«alikonline.ir» - Մոլորակի բնակչութեան թւաքանակը յունւարի 1-ին կը հասնի 7 միլիարդ 444 միլիոն 443 հազար 881-ի: Այս կանխատեսմամբ դեկտեմբերի 28-ին հանդէս են եկել ԱՄՆ-ի Մարդահամարի բիւրոյի մասնագէտները: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նրանք տարածւած յայտարարութեան մէջ նշում են, որ «ընթացիկ տարւայ յունւարի 1-ի համեմատութեամբ Երկրի բնակիչներն աւելացել են 78.5 մլն. մարդով»: Աճը կազմել է 1.07 տոկոս:

Սպասւում է, որ «գալիք տարւայ յունւարին իւրաքանչիւր վայրկեան լոյս աշխարհ կը գայ 4.3 երեխայ, կը մահանայ 1.8 մարդ»:

Աւելի վաղ Բիւրոն կանխատեսել է, որ 2050 թւականին աշխարհում կը լինի 9 մլրդ. մարդ:

11-րդ դարի սկզբին Երկրի վրայ ապրում էր 310 մլն. մարդ, 1900 թւականին՝ 1.6 մլրդ. մարդ: 6 միլիարդի նշագիծը յաղթահարւել է 1999 թւականին: Մոլորակի բնակչութիւնը 7 միլիարդի է հասել 2011 թւականին: ԱՄՆ-ում յունւարի 1-ին բնակչութեան թւաքանակը կը կազմի 326.97 մլն. ինչը 2.3 միլիոնով աւելի է, քան անցնող տարւայ յունւարի 1-ին, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։