Հա

Հասարակական

30/12/2017 - 12:10

Ինչո՞ւ է մարդկանց դժւար դիմակայել ամանորեայ ուտեստների գայթակղութեանը

Քչերին է յաջողւում դիմանալ ամանորեայ ճաշատեսակներին՝ մարդկանց մեծ մասը այս ճաշատեսակներից չի հրաժարւում, եթէ նոյնիսկ խիստ դիետայի է հետեւում:

«alikonline.ir» - Քչերին է յաջողւում դիմանալ ամանորեայ ճաշատեսակներին՝ մարդկանց մեծ մասը այս ճաշատեսակներից չի հրաժարւում, եթէ նոյնիսկ խիստ դիետայի է հետեւում: Օքսֆորդի համալսարանից պրոֆեսոր Կամմի Քրոլիկը  պատմել է, թէ ինչու են գլինտւէյնը, կարկանդակները եւ լոռամրգի սոուսով հնդկահաւը, որոնք շատ երկրներում պատրաստւում են Ծննդեան եւ Ամանորի տօներին, մարդկանց համար այդքան գայթակղիչ: Գրում է «news.am»-ը:

Նրա կարծիքով՝ ամանորեայ մի շարք ճաշատեսակների գայթակղիչ լինելը կարելի է բացատրել շաքարի, ճարպի եւ աղի համադրութեամբ:

Ճաշատեսակների գրաւչութիւնն ու չափից շատ ուտելու վտանգը իրար կապւած են: Այստեղ առանցքային տարրը ուրախութիւնն է եւ հաճոյքը: Համային խառը համադրութիւնները այս տեսակէտից բուռն արձագանգ են առաջացնում, քան, օրինակ, սովորական կաղամբը: Էֆեկտն առանձնապէս ուժեղ է աղիի եւ քաղցրի համադրութեան դէպքում: Համերը փոփոխելու պատճառով մարդն աւելի շատ է ցանկանում ուտել, նոյնիսկ եթէ գերյագեցել է: Սա է պատճառը, որ շատերը միշտ աղանդեր են վերցնում կուշտ ճաշից յետոյ:

Հետաքրքիր է, որ ինչպէս ցոյց են տւել նախկինում կատարւած հետազօտութիւնները, աղի կարամելը աշխարհում ամենագրաւիչ համադրութիւնն է շաքարի, աղի եւ ճարպի իւրայատուկ խառնուրդի պատճառով: Աղը նւազեցնում է մթերքների դառնութիւնը եւ սաստկացնում քաղցրութիւնը:

Փորձագէտներն ընդգծում են, որ վնասակար մթերքները միացութիւնների ճողփիւն են առաջացնում, որոնք տրամնադրութիւնը լաւացնում են. շաքարը, աղը եւ ճարպը խթանում են ուղեղի պարգեւատրման կենտրոնը:

Յարակից լուրեր

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ

    Կիրակի, 27 յունւար 2019 թ.-ին Հ.Օ.Մ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց ճաշկերոյթ, Նոր տարւայ եւ Ս. Ծնունդի առիթով:

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

  • Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում
    Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում

    Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ 

  • Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին
    Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին

    Երեքշաբթի, 1 յունւար 2019 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների եւ անձնուրացների ընտանիքներին:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը

    Չորեքշաբթի, 26 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան, Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահում տեղի ունեցաւ Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։