Հա

Հասարակական

07/01/2018

Հնդկաստանի կանայք կը կարողանան Տարածքային բանակում ծառայել

Դելիի Բարձր դատարանը որոշում է կայացրել, որը թոյլ է տալիս կանանց ծառայել Հնդկաստանի Տարածքային բանակում (կազմակերպւած պահեստ): 

«alikonline.ir» - Դելիի Բարձր դատարանը որոշում է կայացրել, որը թոյլ է տալիս կանանց ծառայել Հնդկաստանի Տարածքային բանակում (կազմակերպւած պահեստ): Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դատարանի որոշման համաձայն՝ ցանկացած սահմանափակում, որը արգելում է կանանց «տարածքայինների» ձեւաւորմանը միանալ, հակասում է երկրի Սահմանադրութեանը եւ օրէնքներին, որոնք անկախ սեռից յայտարարում են բոլոր քաղաքացիների հաւասարութիւնը:

Դատարան խնդրագրով դիմել էին մի խումբ կանայք, որոնք մտադիր էին ծառայել տարածքային բանակում (TA), բայց մերժւել էին:

«Տարածքային բանակում կանանց ընդունելութեան սահմանափակումը, որը նշւել է գովազդներում, անհիմն է, անտրամաբանական  եւ պէտք է չեղեալ յայտարարւի»,- «NDTV» հեռուստաալիքը ներկայացնում է դատարանի որոշումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։