Հա

Հասարակական

07/01/2018 - 17:00

Ինչպէս տօնական օրերից յետոյ հեշտութեամբ վերադառնալ աշխատանքային ռիթմին. խորհուրդներ մասնագէտներից

Տօնական օրերից յետոյ ինչպէս հեշտ վերադառնալ աշխատանքային ռիթմին, «tert.am»-ի հետ զրոյցում սննդաբան Վարդանուշ Պետրոսեանը նշեց, որ մեր օրգանիզմը այս ընթացքում երկու անգամ ենթարկւում է ստրեսի:

«alikonline.ir» - Տօնական օրերից յետոյ ինչպէս հեշտ վերադառնալ աշխատանքային ռիթմին, «tert.am»-ի հետ զրոյցում սննդաբան Վարդանուշ Պետրոսեանը նշեց, որ մեր օրգանիզմը այս ընթացքում երկու անգամ ենթարկւում է ստրեսի:
«Մարդն առաջին մեծ ստրեսը տանում է աշխատանքից արձակուրդի ռեժիմին անցնելիս եւ երկրորդը՝ աշխատանքի վերադառնալիս: ստրեսը ինքնին նշանակում է օրգանիզմի ադապտացիա փոխւող պայմաններում: Ցանկացած պայման երբ որ փոխւում է, ժամային գօտի լինի, աշխատանքային ռիթմ լինի, օրգանիզմի սնման ռեժիմ լինի, օրգանիզմը ստրես է տանում դրան յամարւելիս: Լաւ կը յարմարւի, թէ վատ, կը հիւծւի այդ յարմարւելու ընթացքում թէ ոչ, կախւած է ստրեսի գործօնի ուժգնութիւնից, օրգանիզմի ադապտացիոն ռեժիմից եւ այլն»,- ասաց Վարդանուշ Պետրոսեանը:

Տօնական օրերին անկանոն ու բարձր կալորիական սննդից յետոյ, ալկոհոլի քանակի չարաշահումից յետոյ պէտք է օրգանիզմը բեռնաթափել՝անցնելով ճիշտ սննդակարգի:

«Առաջինը` հնարաւորինս փորձել բուսական, թէթեւ, քիչ կալորիական, քիչ իւղոտ մսամթերք օգտագործել, յաջորդը` հնարաւորինս բուսական թէյեր,ջուր, կիտրոնով ջուր, հեղուկ, որպէսզի այդ հնարաւոր կուտակւած տոքսինները հեշտութեամբ դուրս գան: Ֆիզիկական ակտիւութեան մասին էլ պէտք է չմոռանանք, որովհետեւ եղանակն էլ տրամադրող է, որպէսզի քայլեն,եւ ամենակարեւորը քնի ռեժիմն է, երբ տօների ժամանակ ուշ են քնում, ուշ են արթնանում: Հնարաւորինս քնելու ռեժիմը պէտք է արձակուրդների ժամանակ էլ չփոխւի, եթէ իհարկէ փոխվում է պիտի արագ վերականագնել»,- ասաց սննդաբանը:

Իրականում տօնական հանգստից յետոյ աշխատանքի անցնելը ոչ բոլորին է հեշտ տրւում «tert.am»-ի հետ զրոյցում ասաց հոգեբան Քրիստինա Յարութիւնեանը:

«Որպէս այդպիսին գոյութիւն ունի յետ տօնական ստրես հասկացութիւնը, մօտաւորապէս բնակչութեան մեծամասնութիւնը` մօտ 80 տոկոսը բաւականին դժւարութեամբ է վերադառնում աշխատանքային ամենօրեայ գրաֆիկին: Երբեմն այն նաեւ դիտւում է որպէս յետ տօնական դեպրեսիա, բայց որպէս այդպիսին դեռեւս ես ինքս այցելուներ չեմ ունեցել, որ ինձ դիմեն յետ տօնական ստրեսը կամ դեպրեսիան յաղթահարելու համար: Որպէս հոգեբան կարծում եմ, որ դա լուրջ ստրես դիտարկելը ճիշտ չէ»,- ասաց հոգեբանը:

Այդուհանդերձ, հոգեբանի խօսքով տօնական օրերին սննդակարգի ու քնի անկանոն ռեժիմը հետագայում օրգանիզմի թուլութեան պատճառ է հանդիսանում:

«Կենտրոնացման խանգարումներ են դիտւում, անձը դառնում է աւելի դիւրագրգիռ, հիւծւած է լինում, բարձր նեարդային ակտիւութիւն է լինում կամ հակառակը` ապատիկ վիճակ»,- նշեց նա:

Հոգեբանի խօսքով, որպէս անձը հնարաւորինս հեշտ անցնի արձակուրդային ռեժիմից աշխատանքային գրաֆիկին, պէտք է քայլեր ձեռնարկի գոնէ արձակուրդի վերջին օրերից սկսած` անցնելով ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական ակտիւութեան:

«Խորհուրդ է տրւում մօտ երկու օր առաջ, եթէ հնարաւորութիւն ունեն, սպա կենտրոններ այցելել, եթէ չկայ դրա հնարաւորութիւնը գոնէ զբօսնել քնելուց առաջ, դա նոյնպէս կենտրոնացմանը նպաստում է: Բացի դրանից մի պատճառ եւս կուզենայի նշել, որ քանի որ ձմռանը արեւը քիչ է, օրերը կարճ, դրա համար այս շրջանում անձը աւելի հակւած է ստրեսների, դեպրեսիայի, քանի որ օրգանիզմում սերատոնինի պակաս է լինում, որն ապահովում է երջանկութեան հորմոնը: Այս բացն էլ նոյնպէս կարող ենք փոխարինել աւելի յաճախակի զբօսնելով, ֆիզիկական ակտիւութեամբ»,- ասաց հոգեբանը:

Ըստ նրա` անձը դժւարութիւններ ունենում է արձակուրդից աշխատանքի անցնելու առաջին շաբաթում, երկրորդ շաբաթից սկսում է արդէն յարմարւել նախկին աշխատանքային գրաֆիկին, ուստի թէ՛ աշխատողներին, թէ՛ գործատուներին հոգեբանը խորհուրդ է տալիս միանգամից չծանրաբեռնւել աշխատանքով:

«Որքան երկար է տեւում տօնական արձակուրդը, այնքան դժւար է անձը անցնում աշխատանքային գրաֆիկի, իսկ կարճ լինելու դէպքում, օրգանիզմը չի հասցնում յարմարւել այդ վիճակին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ արձակուրդը պէտք է տեւի 4 շաբաթից ոչ պակաս
    Ինչո՞ւ արձակուրդը պէտք է տեւի 4 շաբաթից ոչ պակաս

    Հելսինկիի համալսարանի գիտնականները հետաքրքիր համայարաբերակցութիւն են յայտնաբերել արձակուրդի տեւողութեան եւ կեանքի սպասւող տեւողութեան միջեւ. մարդիկ, որոնց արձակուրդը տեւում է 4 շաբաթից պակաս, աւելի յաճախ են մահանում սիրտ-անօթային հիւանդութիւնների հետեւանքով:

  • «alikonline»-ի յաջորդ թարմացումը՝ մարտի 26-ին
    «alikonline»-ի յաջորդ թարմացումը՝ մարտի 26-ին

    Սիրելի ընթերցողներ,

    Նոռուզի արձակուրդների առիթով, կայքը չի աշխատելու մարտի 20-ից մինչ մարտի 25-ը:

  • Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել
    Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

    Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

  • Հետազօտութիւն. «Ձկան իւղը կարող է ուղեղը ստրեսից պաշտպանել»
    Հետազօտութիւն. «Ձկան իւղը կարող է ուղեղը ստրեսից պաշտպանել»

    Ձկան իւղով սննդային յաւելումները կարող են ուղեղը պաշտպանել քրոնիկական ստրեսից: Այս մասին յայտնում են «John's Hopkins University»-ի գիտնականները:

    Նրանք ձկան իւղով մի քանի սննդային յաւելումները հետազօտել են փրկարարների մօտ յետվնասւածքային ստրեսային խանգարման զարգացումը կանխարգելելու գործում, որոնք զբաղւել են Ճապոնիայում 2011 թւականին աղէտալի երկրաշարժի հետեւանքների վերացմամբ:

  • Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը
    Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը

    Այն մասին, որ ստրեսը վնասակար է առողջութեան համար, հաւանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թէ ինչ մեխանիզմներով է ստրեսն ազդում մարդու օրգանիզմի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։