Հա

Հասարակական

Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 10:40

«Ոսկէ գլոբուս-2018»-ի կարմիր գորգին. ինչու էին բոլորը սեւազգեստ

Հետաքրքրական է, որ կինոմրցանակաբաշխութեան այս տարւայ կարմիր գորգն էականօրէն տարբերւել է միւս տարիների «Ոսկէ գլոբուս»-ի կարմիր գորգերից: Այս տարի աստղերը համատեղ որոշման արդիւնքում միջոցառմանն են ներկայացել սեւ զգեստներով՝ ի նշան սեռական բռնութեան զոհ դարձած կանանց աջակցութեան:

«alikonline.ir» - Յունւարի 7-ին Լոս Անջելէսի «Բեւեռլի Հիլթոն» հիւրանոցում կայացել է կինեմատոգրաֆի եւ հեռուստատեսութեան ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկէ գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխութեան 75-րդ արարողութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:
Նշանակալի մշակութային իրադարձութիւն լինելուց զատ՝ այն նաեւ հրաշալի առիթ է աստղերի համար եւս մէկ անգամ հանդիսաւոր կարմիր գորգով անցնելու ու իրենց հմայիչ տեսքով շրջապատին հիացնելու առումով։
Հետաքրքրական է, որ կինոմրցանակաբաշխութեան այս տարւայ կարմիր գորգն էականօրէն տարբերւել է միւս տարիների «Ոսկէ գլոբուս»-ի կարմիր գորգերից: Այս տարի աստղերը համատեղ որոշման արդիւնքում միջոցառմանն են ներկայացել սեւ զգեստներով՝ ի նշան սեռական բռնութեան զոհ դարձած կանանց աջակցութեան:
Աւելի վաղ հոլիվուդեան դերասանուհիները հիմնել էին «Ժամանակը սպառւել է» շարժումը, որի նպատակն է վերջ տալ կինոոլորտում ու դրա սահմաններից դուրս կանանց նկատմամբ սեռական բռնութեանը, ինչպէս նաեւ հասնել գենդերային հաւասարութեան:
Շարժմանն աջակցող աստղերը կարմիր գորգին են յայտնւել ամբողջովին սեւազգեստ՝ ապացուցելով, որ  հոլիվուդեան կինոմրցանակաբաշխութիւնները դիտարժան շոու լինելուց զատ կարող են նաեւ հասարակութեան համար կարեւոր փոփոխութիւնների խթան լինել:
Յատկանշական է, որ մի շարք դերասանուհիներ կարմիր գորգին են յայտնւել ոչ թէ ամուսինների ու ընկերների, այլ տարբեր կազմակերպութիւնների ակտիւիստների հետ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ