Հա

Հասարակական

11/01/2018 - 09:00

«Apple»-ը խոստացել է պաշտպանել երեխաներին «iPhone»-ի կախւածութիւնից

Ներդրողների ճնշման տակ «Apple» ընկերութիւնը համաձայնել է ծնողական վերահսկողութեան գործառոյթ ներդնել, որպէսզի երեխաներին պաշտպանեն «սմարթֆոնային» կախւածութիւնից:

«alikonline.ir » - Ներդրողների ճնշման տակ «Apple» ընկերութիւնը համաձայնել է ծնողական վերահսկողութեան գործառոյթ ներդնել, որպէսզի երեխաներին պաշտպանեն «սմարթֆոնային» կախւածութիւնից: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը:

Այն gործառոյթը, որը պէտք է ներդրւի «iOS»-ում, թոյլ կը տայ ծնողներին հետեւել, թէ որքան ժամանակ է նրանց երեխան անցկացնում «iPhone»-ի էկրանի առաջ, իսկ անհրաժեշտութեան դէպքում սահմանափակել սարքի հասանելիութիւնը:

Ընկերութիւնը նշել է, որ լուրջ է վերաբերում սմարթֆոնից պատանիների կախւածութեան խնդրին, դրա համար լուրջ ջանքեր կը գործադրի դրա դէմ պայքարի համար:

Նշւում է նաեւ, որ գործառոյթի ներդրման ամսաթիւը դեռ չի յայտարարւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։