Հա

Հասարակական

Հինգշաբթի, 11 Յունւարի 2018 09:50

Ածխաջրերի առաւելագոյն քանակութեամբ 5 միրգ

Մարդականցից շատերին թւում է, թէ մրգերը «դիետիկ» մթերք են, սակայն իրականում բոլոր մրգերում մեծ թւով ածխաջրեր են պարունակւում, ուստի նիհարող մարդկանց, ինչպէս նաեւ դիաբետով տառապող հիւանդներին խորհուրդ է տրւում մրգեր օգտագործելիս զգուշաւոր լինել, յատկապէս ստորեւ թւարկւածներն օգտագործելիս:

«alikonline.ir» - Մարդականցից շատերին թւում է, թէ մրգերը «դիետիկ» մթերք են, սակայն իրականում բոլոր մրգերում մեծ թւով ածխաջրեր են պարունակւում, ուստի նիհարող մարդկանց, ինչպէս նաեւ դիաբետով տառապող հիւանդներին խորհուրդ է տրւում մրգեր օգտագործելիս զգուշաւոր լինել, յատկապէս ստորեւ թւարկւածներն օգտագործելիս: Տեղեկացնում է «news.am»-ը:

 

Չամիչ

Չամիչի կալորիականութիւնը 100 գրամում 264 կկալ է: Չամիչի նոյն 100 գրամում 66 գրամ ածխաջրեր են պարունակւում: Չամիչի բաղադրութեան մէջ կան նաեւ В, Н եւ РР խմբերի վիտամիններ, կալիում, կալցիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր եւ նատրիում: Եւ, իհարկէ, բջջանիւթ:

 

Բանան

Բանանի 100 գրամում պարունակւում են 95 կալորիա եւ 21.8 գրամ ածխաջրեր: Այս մթերքը պարունակում է նաեւ բետա կարոտին, В1, В2, В6, С, РР խմբերի վիտամիններ, կալիում, կալցիում, մագնիում, երկաթ, ֆտոր, ֆոսֆոր եւ նատրիում:

Կարծիք կայ, որ բանանն օգտակար է սիրտ-անօթային համակարգի աշխատանքի համար, նւազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը եւ լաւացնում աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Համարւում է նաեւ, որ բանանը բարձրացնում է տրամադրությունը եւ վերացնում ստրեսը, ուստի բանանից հրաժարւել չարժի, ուղղակի խորհուրդ է տրւում այն չափաւոր օգտագործել:

 

Խաղող

Խաղողը նոյնպէս մեծ քանակութեամբ ածխաջրեր է պարունակում՝ 100 գրամում 16.8 գրամ, իսկ կալորիաներ՝ 65: Դիաբետիկներին սովորաբար խորհուրդ են տալիս սննդաբաժնում սահմանափակել խաղողի քանակութիւնը, չնայած այս մրգի մէջ մեծ թւով օգտակար վիտամիններ, հանքանիւթեր եւ հակաօքսիդանտներ կան:

 

Մանգօ

Մանգոյի 100 գրամում պարունակւում է մօտ 67 կալորիա եւ 11.5 գրամ ածխաջրեր: Իսկ մէկ միջին չափի մանգոյում պարունակւում է գրեթէ 50 գրամ ածխաջրեր: Չնայած դրան, մանգոն օգտակար մթերք է համարւում, քանի որ մեծ քանակութեամբ բետա կարոտին եւ А, С, D խմբերի վիտամիններ է պարունակում, ինչպէս նաեւ հանքանիւթեր, այդ թւում՝ կալիում, կալցիում, ցինկ, մանգան, երկաթ, ֆոսֆոր: Մանգոն հարուստ է նաեւ բջջանիւթով:

 

Արքայախնձոր

Արքայախնձորի կալորիականութիւնը 100 գրամում 49 կկալ է: 100 գրամում ածխաջրերը կազմում են 10.6 գրամ: Քանի որ արքայախնձորը նաեւ շատ է պարունակում սննդային կոպիտ մանրաթելեր, համարւում է, որ դրա օգտագործումը բարենպաստ է ազդում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։