Հա

Հասարակական

Հինգշաբթի, 11 Յունւարի 2018 10:30

Գիտնականները պարզել են, թէ որքան յաճախ է առաջին սիգարետը կախւածութիւն առաջացնում

Մարդկանց մօտաւորապէս 60-70 տոկոսը, առաջին անգամ սիգարետ ծխելով, դառնում են մոլի ծխողներ եւ սկսում են ծխախոտն օգտագործել ամէն օր: Այդ մասին բրիտանացի գիտնականները գրել են «Nicotine & Tobacco Research» հանդէսում հրապարակւած յօդւածում: 

«alikonline.ir» - Մարդկանց մօտաւորապէս 60-70 տոկոսը, առաջին անգամ սիգարետ ծխելով, դառնում են մոլի ծխողներ եւ սկսում են ծխախոտն օգտագործել ամէն օր: Այդ մասին բրիտանացի գիտնականները գրել են «Nicotine & Tobacco Research» հանդէսում հրապարակւած յօդւածում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Թմրանիւթերի հետ կապւած առաջին փորձերից անցումը դրանց մշտական, ամենօրեայ օգտագործման ամենակարեւոր փուլանիշերից մէկն է կախւածութեան զարգացման մէջ, քանի որ դա ցոյց է տալիս, որ հաճոյքը վերածւում է ֆիզիկական անհրաժեշտութեան:

Այն, որ այդքան շատ մարդիկ են կախւածութիւն ձեռք բերում միայն մէկ սիգարետ ծխելով, խօսում է այն մասին, որ մեզ հարկաւոր է ջանքերը կենտրոնացնել ծխախոտի առաջին օգտագործումը կանխելու վրայ»,- յայտարարել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի աշխատակից Փիթեր Հայէքը: Ներկայում գիտնականների շրջանում չկան ընդհանուր ճանաչում գտած պատկերացումներ նիկոտինային կախւածութեան բնոյթի մասին. բժիշկների մի մասն այն կարծիքին է, որ այն ունի բացառապէս հագեբանական արմատներ, իսկ նրանց ընդդիմախօսները խօսում են դրա ֆիլիոլոգիական արմատների մասին:

Վերջին տարիներին իրադրութիւնն էլ աւելի է բարդացել էլեկտրոնային սիգարետների յայտնւելուց յետոյ, որոնց ազդեցութիւնը ծխողների թւի վրայ հետազօտողները դեռ միանշանակ գնահատել չեն կարող: Հայէքը եւ նրա թիմը փորձել են պատասխան տալ դիւրին եւ դրա հետ մէկտեղ քիչ ուսումնասիրւած հարցին՝ որքան յաճախ է միայն մէկ սիգարետի օգտագործումն այս կամ այն մարդուն վերածում մոլի ծխողի:

Դրա համար գիտնականները վերլուծել են ութ խոշոր սոցիալական հարցումների տւեալները, որոնք անպայմանօրէն կապւած չեն եղել ծխելու հետ, հարցումներ, որոնց մասնակցել են 200 հազարից փոքր-ինչ աւելի մարդիկ, որոնց մի մասը ծխել է մշտապէս կամ էպիզոդիկ կերպով: Այդ բոլոր հարցումները նոյն խմբի մարդկանց շրջանում անցկացւել են մի քանի անգամ, ինչը բրիտանացի գիտնականներին թոյլ է տւել հաշւել այն մարդկանց թիւը, որոնք ծխողներ են դարձել ոչ վաղ անցեալում մէկ սիգարետ ծխելուց յետոյ, եւ գնահատել են այն, թէ որքան յաճախ է դա տեղի ունենում:

Նրանց հաշւարկները ցոյց են տալիս, որ դրա հաւանականութիւնը չափազանց մեծ է. այն մարդկանց 60-ից մինչեւ 70 տոկոսը, որոնք երբեւիցէ ծխախոտ են փորձել՝ հետագայ մի քանի տարւայ ընթացքում մոլի ծխողներ են դարձել այն բանից յետոյ, երբ նրանք առաջին անգամ սիգարետ են ծխել: Ինչպէս նշում են հետազօտողները, այդ ցուցանիշը համեմատելի է ամենահզօր թմրանիւթերի հետ, ինչպիսիք են, օրինակ, կոկաինը կամ հերոինը: Այդ պատճառով գիտնականներն առողջապահական մարմինների պաշտօնեաներին ու աշխատակիցներին խորհուրդ են տալիս իրենց ջանքերը կենտրոնացնել ոչ թէ ծխախոտից հրաժարւելու, այլ դրա առաջին օգտագործումը կանխելու վրայ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ