Հա

Հասարակական

Երկուշաբթի, 15 Յունւարի 2018 09:10

Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը

Այն մասին, որ ստրեսը վնասակար է առողջութեան համար, հաւանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թէ ինչ մեխանիզմներով է ստրեսն ազդում մարդու օրգանիզմի վրայ:

«alikonline.ir» - Այն մասին, որ ստրեսը վնասակար է առողջութեան համար, հաւանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թէ ինչ մեխանիզմներով է ստրեսն ազդում մարդու օրգանիզմի վրայ: Գրում է «news.am»-ը:

Ստրեսը, ինչպէս յայտնի է, բարձրացնում է լեցուն բջիջների ակտիւութեան հետ ասոցացւող որոշակի հիւանդութիւնների առաջացման կամ սրման հաւանականութիւնը։ Այդ հիւանդութիւններից են օրինակ ալերգիան, ասթման, գրգռւած աղիների համախտանիշը եւ այլն։ Չնայած լեցուն բջիջների ռեակցիան ստրեսին հաստատւած փաստ է, բայցեւայնպէս, դեռ ուսումնասիրւած չէ այն որոշակի մեխանիզմը, որն առաջացնում է նման պատասխան։

«Michigan State University» համալսարանի գիտնականները նոր տւեալներ են ստացել այն մասին, թէ ստրեսի յատկապէս որ տեսակներն են ազդում լեցուն բջիջների վրայ, ու ինչպէս կարող են դրանք առաջացնել ակտիւ ռեակցիա, ի վերջոյ՝ դառնալով ծանր հիւանդութիւնների պատճառ։ Նրանց հետազօտութիւնը ցոյց է տւել, որ «CRF1» (Corticotropin-releasing hormone receptor 1) ռեցեպտորը կարող է ազդանշաններ ուղարկել լեցուն բջիջներին ու ազդել դրանց ակտիւութեան վրայ։

Իրենց հետազօտութեան շրջանակում գիտնականները համեմատել են ստրեսային երկու տարբեր տեսակների՝ հոգեբանական ու ալերգիկ վիճակների ազդեցութեան տակ մկների գիստամինային ռեակցիան։ Մկների մի խումբն ուներ «CRF1» ռեցեպտորների նորմալ քանակ լեցուն բջիջներում, իսկ միւս խումբը՝ արհեստականօրէն բուծւած մկները, ցածր մակարդակ։

Փորձը ցոյց է տւել, որ «նորմալ» մկները, ենթարկւելով ստրեսի, ունեցել են գիստամինի բարձր մակարդակ ու դրան բնորոշ հիւանդութիւնների յաճախակի դրսեւորումներ, մինչդեռ ռեցեպտորների աւելի քիչ քանակով մկները ունէին գիստամինի ցածր մակարդակ ու աւելի յաճախ էին առողջ մնում։ Բացի դրանից, դրանք ստրեսի երկու տեսակի հանդէպ էլ բարձր կայունութիւն են դրսեւորել։

«CRF1» ռեցեպտորների դեֆիցիտով մկները, որոնք արհեստականօրէն են ենթարկւել ալերգիկ ստրեսի, 54 տոկոսով աւելի հազւադէպ էին հիւանդանում, քան «նորմալ» մկները, իսկ հոգեբանական ստրեսի դէպքում դրանց հիւանդացութիւնը 63 տոկոսով էր ցածր։ Սա խօսում է այն մասին, որ նման ռեցեպտորները կարեւոր դեր են կատարում որոշ հիւանդութիւնների զարգացման մէջ, որոնց պատճառը ստրեսային տարբեր գործօններն են։

Գիտնականների խօսքով՝ այդ հետազօտութեան արդիւնքները կարող են արմատապէս փոխել ասթմայի, էկզեմայի ու այլ դերմատիտների, նաեւ գաստրիտի որոշ տեսակների, բրոնխիտի ու գրգռւած աղիների համախտանիշի նման տարածւած հիւանդութիւնների բուժման միջոցները։ Գիտնականները կարծում են, որ պէտք է կենտրոնանալ լեցուն բջիջների ռեցեպտորների վրայ՝ այդ հիւանդութիւններից տառապող մարդկանց բուժելու ու նրանց կեանքի որակը լաւացնելու համար։

Յարակից Հրապարակումներ

  • Քնելիս ինչպէ՞ս է մարմնի ճիշտ դիրքը օգնում հիւանդութիւնների յաղթահարմանը
    Քնելիս ինչպէ՞ս է մարմնի ճիշտ դիրքը օգնում հիւանդութիւնների յաղթահարմանը

    Մէջքի ցաւերն այսօր չափազանց տարածւած խնդիր է, յատկապէս նստակեաց կենսակերպ վարող մարդկանց շրջանում: Մասնագէտները պնդում են, որ քնելիս մարմնի ճիշտ դիրքը կարող է օգնել մէջքի ցաւերը մեղմելուն եւ նոյնիսկ՝ մի շարք այլ հիւանդութիունների դէպքում:

  • Անօթների առողջութեան համար 4 լաւագոյն մթերք
    Անօթների առողջութեան համար 4 լաւագոյն մթերք

    Մեծ քանակութեամբ շաքար եւ կենդանական ճարպեր պարունակող մթերքները միանգամայն բացասաբար են ազդում անօթների առողջութեան վրայ: Իսկ ո՞ր մթերքներն են օգտակար մեր սիրտ-անօթային համակարգի համար:

  • Մարդիկ աւելի երկար կապրեն, բայց աւելի հիւանդ կը լինեն
    Մարդիկ աւելի երկար կապրեն, բայց աւելի հիւանդ կը լինեն

    Մինչեւ 2035 թ․ տղամարդկանց կեանքի միջին տեւողութիւնը 3․6 տարով կաւելանայ, իսկ կանանցը՝ 2․9 տարով։ Սակայն այդ աւելացած տարիները նրանք ստիպւած կը լինեն վատնել բազմաթիւ հիւանդութիւնների բուժման վրայ, հաւաստիացնում են Նիւքասլի համալսարանի գիտնականները։

  • Օրւայ ո՞ր ժամին է կարելի ածխաջրեր օգտագործել
    Օրւայ ո՞ր ժամին է կարելի ածխաջրեր օգտագործել

    Ածխաջրերի մեծ քանակութեամբ օգտագործումը, յատկապէս եթէ «արագ» ածխաջրեր են՝ շաքար, սպիտակ հաց, բրինձ կամ մակարոն, չափազանց վտանգաւոր է առողջութեան եւ իրանի համար: Եթէ դուք կերակուր էք ուտում, որը մեծ քանակութեամբ «արագ» ածխաջրեր եւ քիչ քանակութեամբ սննդային մանրաթելեր է պարունակում, որոնք կարող էին դրանց իւրացման պրոցեսն արգելակել, արեան մէջ գլիւկոզայի մակարդակն արագ բարձրանում է:

  • Գլիւտեն չպարունակող մթերքները կարող են վտանգաւոր լինել մարդկանց առողջութեան համար
    Գլիւտեն չպարունակող մթերքները կարող են վտանգաւոր լինել մարդկանց առողջութեան համար

    Հարթֆորդշիրի համալսարանի գիտնականների խօսքով՝ գլիւտեն չպարունակող մթերքների կազմը չի տարբերւում «սովորական» մթերքներից, երբեմն էլ անգլիւտեն մթերքները այս տեսակէտից զիջում են։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։