Հա

Հասարակական

Երեքշաբթի, 16 Յունւարի 2018 09:20

Գիտնականներ. «Քնելուց առաջ պէտք է վաղւայ գործերի ծրագիրը կազմել»

Քնելուց առաջ պէտք է վաղւայ գործերի ծրագիրը կազմել, խորհուրդ են տալիս Բէյլորի համալսարանի գիտնականները: 

«alikonline.ir» - Քնելուց առաջ պէտք է վաղւայ գործերի ծրագիրը կազմել, խորհուրդ են տալիս Բէյլորի համալսարանի գիտնականները: Գրում է «news.am»-ը:

«Journal of Experimental Psychology» ամսագրում հարապարակւած փորձը ցոյց է տւել, որ ծրագրի կազմման համար 5 րոպէ է պահանջւում, եւ դա թոյլ է տալիս բաւական շուտ քնել: Բայց եթէ արդէն կատարւած գործերի ցանկը գրւի, ապա դրական ազդեցութիւնը կը կորի:

Մասնագէտները կարծում են, որ մօտեցման իւրօրինակութիւնը հետեւեալն է. մարդկանց մեծ մասը գործերի ծրագիրը մտքում է պահում: Դրա համար նրանք չեն կարողանում թուլանալ: Թղթի վրայ ծրագիր կազմելով՝ ուղեղը թեթեւացնում ենք՝ թոյլ տալով նրան հանգստանալ: Գիտնականները հրաւիրել են 18-30 տարեկան 57 կամաւորի, նրանք լաբորատորիայում պէտք է եօթ գիշեր անցկացնէին: Լոյսը անջատում էին ժամը 22:30-ին:

Քնելուց 5 րոպէ առաջ իւրաքանչիւր կամաւոր կատարել է առաջադրանքը: Փորձի մասնակիցների 50 տոկոսը գրել է նախատեսւող գործերի ցուցակը: Իսկ միւսները գրել են արդէն կատարւած գործերի ցանկը: Դրանից անմիջապէս յետոյ նրանք գնացել են քնելու: Գիտնականները ողջ գիշերւյ ընթացքում հետեւել են ուղեղի ակտիւութեանը:

Պարզւել է՝ մարդկանց առաջին խումբը երկրորդից 9 րոպէ շուտ է քնել: Եւ որքան աւելի յստակ է կազմւել ցուցակը, այքան աւելի արագ է յաջողւել քնել: Թւում է՝ 9 րոպէն որոշիչ չէ: Սակայն նախորդ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ քնի լրացուցիչ 10 րոպէն բարելաւում է կոգնիտիւ գործառոյթները: Նաեւ արդէն յայտնի է դարձել, որ օրական 20 րոպէ ստրեսային ապրումների մասին թղթի վրայ գրելը ուժեղացրել է ասթմայով, արթիթով եւ ՄԻԱՎ-ով հիւանդ մարդկանց իմունիտետը: Օրագիր ունենալը ընդհանուր առմամբ օգնում է յաղթահարել ստրեսը, էմոցիոնալ ապրումները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։