Հա

Հասարակական

17/01/2018

Ինչո՞ւ է այդքան վտանգաւոր նոյն տեղում երկար նստելը

Եթէ մարդը նոյն տեղում երկար է նստում, նրա մօտ ճարպաշերտեր են առաջանում, ըստ որում՝ ներքին օրգանների շուրջը, ինչն առողջութեան համար շատ վտանգաւոր է: Նրա կազմւածքի վրայ սա կարող է անմիջապէս չանդրադառնալ, բայց 2-րդ տիպի դիաբետի եւ սրտի հիւանդութիւնների հաւանականութիւնը նկատելիօրէն կաճի, նախազգուշացնում են մասնագէտները: 

«alikonline.ir» - Եթէ մարդը նոյն տեղում երկար է նստում, նրա մօտ ճարպաշերտեր են առաջանում, ըստ որում՝ ներքին օրգանների շուրջը, ինչն առողջութեան համար շատ վտանգաւոր է: Նրա կազմւածքի վրայ սա կարող է անմիջապէս չանդրադառնալ, բայց 2-րդ տիպի դիաբետի եւ սրտի հիւանդութիւնների հաւանականութիւնը նկատելիօրէն կաճի, նախազգուշացնում են մասնագէտները: Գրում է «news.am»-ը:

Ինչպէս ցոյց է տւել Լեսթերի համալսարանի հետազօտութիւնը, նստակեաց մարդկանցից շատերը մեծ քանակութեամբ ճարպ ունեն լեարդի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների շրջանում եւ ընդհանրապէս ճարպաշերտեր որովայնի հատւածում:

Ինչպէս յայտնի է, որովայնային ճարպի առատութիւնը կապւած է ինսուլինային ռեզիստենտութեան, դիաբետի հաւանականութեան գործօնի հետ: Այս ճարպաշերտերը նաեւ մեծացնում են քաղցկեղի, կաթւածի եւ սրտի մի շարք հիւանդութիւնների հաւանականութիւնը:

Հաղորդւում է, որ  հետազօտութեան շրջանակում գիտնականները սքանաւորել են 124 մարդու մարմինը, որոնց մօտ կարող էր դիաբետ զարգանալ: Մարդկանց նաեւ սարքեր են բաժանւել, որոնք հետեւել են ֆիզիկական ակտիւութեանը: Գիտնականներին հետաքրքրում էր, թէ շաբաթւայ ընթացքում մարդիկ որքան են նստած անցկացրել: Նրանք միանշանակ կապ են յայտնաբերել որովայնային ճարպի եւ նստած մնալու երկարատեւութեան միջեւ: Ըստ որում՝ կապն առանձնապէս մեծ է եղել այն դէպքերում, երբ մարդը շաբաթական 150 րոպէ չի տրամադրել չափաւոր ֆիզիկական ակտիւութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։