Հա

Հասարակական

20/01/2018 - 09:10

Գիտնականներ. «Դեռահասութեան տարիքը հարկաւոր է աւելացնել մինչեւ 24»

Յետինդուստրիալ երկրներին անհրաժեշտ է դեռահասութեան տարիքի նոր սահմանում, ասում են այն փորձագէտները, որոնք մասնակցել են «Lancet» բժշկական հանդէսի կողմից անցկացւած հարցմանը: Եթէ աւելի վաղ եւրոպացիները չափահաս կեանքն սկսում էին 19 տարեկանում, ապա այսօր դա տեղի է ունենում միջին հաշւով 24 տարեկանում: Մի խումբ փորձագէտներ գտնում են, որ նոր նորմը հարկաւոր է արտացոլել օրէնքներում:

«alikonline.ir» - Յետինդուստրիալ երկրներին անհրաժեշտ է դեռահասութեան տարիքի նոր սահմանում, ասում են այն փորձագէտները, որոնք մասնակցել են «Lancet» բժշկական հանդէսի կողմից անցկացւած հարցմանը: Եթէ աւելի վաղ եւրոպացիները չափահաս կեանքն սկսում էին 19 տարեկանում, ապա այսօր դա տեղի է ունենում միջին հաշւով 24 տարեկանում: Մի խումբ փորձագէտներ գտնում են, որ նոր նորմը հարկաւոր է արտացոլել օրէնքներում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «BBC»-ին:

Սակայն, մէկ այլ փորձագէտի կարծիքով, չափահասութեան նոր տարիքի ընդունումը կը յանգեցնի նրան, որ «երիտասարդներն էլ աւելի ինֆանտիլ կը դառնան»:

Չափահասութեան տարիքի բարձրացման հիմնական պատճառները սոցիալական են, ասւած է յօդւածում: Այսօր յետինդուստրիալ երկրներում երիտասարդներն աւելի երկար են կրթութիւն ստանում, աւելի ուշ են ամուսնանում եւ երեխաներ ունենում: Մեծ Բրիտանիայի Վիճակագրութեան ազգային բիւրոյի տւեալների համաձայն, Անգլիայում եւ Վելսում 2013 թւականի դրութեամբ տղամարդկանց առաջին ամուսնութեան միջին տարիքը կազմում էր 32.5, իսկ կանանցը՝ 30.6: Դա գրեթէ ութ տարով աւելի ուշ է, քան 1973 թւականի ցուցանիշները:

«Չնայած այն բանին, որ չափահասների համար սահմանւած բազմաթիւ արտոնություններն ստանում են արդէն 18 տարեկանում, որպէս կանոն, մեծերի հասարակութեան մէջ դերի եւ պատասխանատւութեան ստանձնումը, որը գալիս է դրա հետ, տեղի է ունենում աւելի ուշ»,- յօդւածում գրում է Մելբուռնի Թագաւորական մանկական հիւանդանոցի մանկական առողջութեան կենտրոնի տնօրէն պրոֆեսոր Սիւզան Սոյէրը:

Աւելի ուշ ամուսնութիւնները, երեխաների ծնւելը եւ ֆինանսական ինքնուրոյնութեան հասնելն ստեղծում են մի իրադրութիւն, որում մեծացող դեռահասների մօտ «կիսաանկախութեան» ժամանակաշրջանը դառնում է աւելի երկար, քան ընդունւած է համարել, գրում է Սոյէրը:

Այս բոլոր փոփոխութիւնները, պնդում է Սոյէրը, պէտք է ազդեն արեւմտեան երկրների սոցիալական քաղաքականութեան վրայ: Օրինակ, Սոյէրն առաջարկում է երիտասարդութեանն աջակցման սոցիալական ծառայութիւնների գործողութիւնը երկարացնել մինչեւ 25 տարեկան:

«Տարիքային կատեգորիաները միշտ էլ բաւականին կամայական են,- գրում Է Սոյերը,- բայց այսօր դեռահասութեան ժամանակաշրջանի մեր ըմբռնում չափազանց նեղ է»: «10-ից մինչեւ 24 տարեկան ժամանակաշրջանն աւելի յարմար է գալիս, հաշւի առնելով այն, թէ այսօր ինչպէս են զարգանում դեռահասները»,- ասում է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։