Հա

Հասարակական

24/01/2018 - 09:50

2017 թւականին աշխարհում գործազուրկների թիւը ռեկորդային մակարդակի է հասել

2017 թւականի արդիւնքներով աշխարհում գործազուրկների թիւը հասել է ռեկորդային 192.7 միլիոնի: Այդ մասին ասւած է Աշխատանքի միջազգային կազմակերպութեան (ILO) զեկոյցում:

«alikonline.ir» - 2017 թւականի արդիւնքներով աշխարհում գործազուրկների թիւը հասել է ռեկորդային 192.7 միլիոնի: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է Աշխատանքի միջազգային կազմակերպութեան (ILO) զեկոյցում:

2016 թւականի համեմատութեամբ գործազուրկների քանակն աճել է 2.6 միլիոնով, իսկ համաշխարհային գործազրկութեան մակադակը կազմել է 5.6 տոկոս:

Կազմակերպութեան կանխատեսմամբ՝ 2018 թւականին աշխարհում գործազուրկների թիւը գործնականում անփոփոխ կը մնայ, իսկ գործազրկութեան մակարդակը կը կայունանայ 2016 թւականի աճից յետոյ, ասւած է հաղորդագրութեան մէջ:

Չնայած այն հանգամանքին, որ գլոբալ գործազրկութիւնը կայունանում է, արժանավայել աշխատանքի դեֆիցիտը կը մնայ լայնօրէն տարածւած, գլոբալ տնտեսութիւնը դեռ չի ստեղծի բաւականաչափ աշխատատեղեր»,- յայտարարել է «ILO»-ի գլխաւոր տնօրէն Գայ Ռայդէրը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։