Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 24 Յունւարի 2018 11:00

Հոգեբանները պատմել են՝ ինչպէս դեռահասին երջանիկ դարձնել

Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) համալսարանի գիտնականները պարզել են, որ մոնիտորների առջեւ մէկ ժամ պակաս անցկացրած դեռահասները կեանքից աւելի մեծ գոհունակութիւն են զգում, քան համակարգչից կախւածութիւն ունեցող իրենց հասակակիցները:

«alikonline.ir» - Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) համալսարանի գիտնականները պարզել են, որ մոնիտորների առջեւ մէկ ժամ պակաս անցկացրած դեռահասները կեանքից աւելի մեծ գոհունակութիւն են զգում, քան համակարգչից կախւածութիւն ունեցող իրենց հասակակիցները:

Ուսումնասիրութիւնը հրապարակւել է ամերիկեան հոգեբանական ասոցիացիայի «Emotion» ամսագրում: Ըստ «news.am»ի՝ հաղորդում է «The Independent»-ը:

Մասնագէտները ուսումնասիրել են մինչեւ 18 տարեկան ամերիկացիների հոգեբանական առողջութեան մասին տեղեկութիւնները: Պարզւել է, որ համակարգչային խաղամոլները, հեռուստատեսային հաղորդումների եւ սոցցանցերի սիրահարները աւելի յաճախ են իրենց դժբախտ անւանում:

Նշւում է, որ այս գործօնը նւազեցնում է կեանքի բաւարարւածութեան աստիճանը:

«Թէեւ հետազօտութիւնը չի արտացոլում պատճառահետեւանքային կապը, մի քանի այլ գործերում էլ ցոյց է տրւել, որ սոցիալական ցանցերի ակտիւ օգտատէրը դառնում է պակաս երջանիկ, իսկ դժբախտ մարդը չի սկսում աւելի ակտիւօրէն օգտագործել սոցիալական ցանցերը»,- ասել է հետազօտական խմբի ղեկավար Ջին Թւինժը:

Յարակից Հրապարակումներ

  • Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը
    Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը

    Իտալական «Alitalia» աւիաընկերութիւնը ճանաչւել է աշխարհում ամենաճշտապահը:

  • 10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից
    10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից

    Այսօր աւելի ու աւելի շատ մարդիկ են իրենց հեռախօսների մէջ յաւելւածներ տեղադրում, որոնք հաշւում են քայլերը. դրանց նպատակն է օրական 10 հազար քայլից աւելին անցնել: Որտեղի՞ց է յայտնւել այս «10 հազար քայլ»-ը եւ կօգնի՞ արդեօք առողջութիւնը մինչեւ ծերանալը պահպանել: 

    10 հազար քայլի ծրագիրն իրականում Ճապոնիայում է ծնւել: 1964 թւականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ սկսւել է «Manpo-Kei» սարքի գովազդը, որն աշխարհում առաջին քայլաչափերից մէկն էր, որը ստեղծել էր երիտասարդ գիտնական, բժիշկ Եոսիրօ Հատանոն:

  • Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել
    Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

    Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: 

  • Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն
    Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն

    Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ 

  • Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է
    Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է

    Կենդանական ծագմամբ եւ խոլեստերինի բարձր մակարդակով մթերքները կարող են մեծացնել ագրեսիւ չարորակ ոռուցքների զարգացման հաւանականութիւնը՝ դրանց աճի արագութիւնը մեծացնելով մինչեւ 100 անգամ, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։