Հա

Հասարակական

27/01/2018 - 09:40

Ջորջ Սորոսը «Facebook»-ն ու «Google»-ը սպառնալիք է անւանել հասարակութեան համար

«Facebook» եւ «Google» ընկերութիւնները վտանգ են ներկայացնում հասարակութեան համար, յայտարարել է միլիարդատէր Ջորջ Սորոսը` ելոյթ ունենալով Դաւոսում համաշխարհային տնտեսական համաժողովում: 

«alikonline.ir» - «Facebook» եւ «Google» ընկերութիւնները վտանգ են ներկայացնում հասարակութեան համար, յայտարարել է միլիարդատէր Ջորջ Սորոսը` ելոյթ ունենալով Դաւոսում համաշխարհային տնտեսական համաժողովում: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Business Insider»-ը:

«Նրանք դիտաւորեալ կերպով կախւածութիւն են ներդնում իրենց ծառայութիւնների մէջ: Դա կարող է շատ վնասակար լինել, յատկապէս՝ երիտասարդութեան համար: Նմանութիւն կայ ինտերնետային հարթակների եւ ազարտային խաղերի միջեւ: Խաղատունը մշակել է միջոցներ խաղացողներից բոլոր գումարները վերցնելու համար, անգամ այն գումարները, որոնք նրանք չունեն»,- յայտարարել է գործարարը:

Միլիարդատէրը նշել է, որ «սոցիալական մեդիա ընկերութիւններն ազդում են նրա վրայ, թէ ինչպէս են մարդիկ մտածում եւ վարւում, եւ մարդիկ այդ մասին չեն էլ կռահում»: Նա յաւելել է, որ այդ ընկերութիւնները հեռահար բացասական հետեւանքներ ունեն ժողովրդավարութեան վրայ, մասնաւորապէս՝ ընտրութիւնների:

Բացի այդ, նրա կարծիքով, «Facebook»-ը եւ «Google»-ը «մենաշնորհներ» են դառնում եւ սպառնում են «մտքի ազատութեանը»:

«Սոցցանցերը ստիպում են մարդկանց հրաժարւել ինքնավարութիւնից, իսկ մարդկանց ուշադրութիւնը ձեւաւորող ուժն է՛լ աւելի է կենտրոնանում ընկերութիւնների փոքր թւի ձեռքում»,- նշել է Սորոսը:

Յարակից լուրեր

  • Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի
    Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի

    Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործւել է «թոյլ պետութեան» մոդել։ Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնւել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։

  • Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
    Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

    Յուլիսի 9-ին Սպիտակ տանը, Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Իրանի՝ ուրանի հարստացման նորմերը գերազանցելու որոշմանը, Թեհրանին կոչ է արել «շատ զգոյշ լինել»:

  • «Facebook»-ը պաշտօնապէս ներկայացրեց իր «Libra» գաղտնարժոյթը
    «Facebook»-ը պաշտօնապէս ներկայացրեց իր «Libra» գաղտնարժոյթը

    Միացեալ Նահանգների «Facebook» ընկերութիւնը պլանաւորում է «Libra» սեփական գաղտնարժոյթը շրջանառութեան մէջ դնել 2020 թւականին:

  • «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»
    «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»

    «Փաստ» թերթը գրում է. «Աբովեանի քաղաքապետի ընտրութիւններից անցել է մի քանի օր, ու թերեւս կարող ենք աւելի սթափ գնահատել կատարւածը, տեղի ունեցածը վերլուծել աւելի գլոբալ համատեքստում, մանաւանդ՝ հետեւութիւններ անելու անհրաժեշտութիւն ունի իշխանութիւնն առաջին հերթին:

  • «Facebook»-ն արեւային էլեկտրակայան կը կառուցի Տեխասում
    «Facebook»-ն արեւային էլեկտրակայան կը կառուցի Տեխասում

    Ամերիկեան «Facebook» ընկերութիւնը մտադիր է արեւմտեան Տեխասում արեւային էլեկտրակայան կառուցել, որը կը դառնայ երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագոյններից մէկը եւ տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնւող աղբիւրների ոլորտում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։