Հա

Հասարակական

28/01/2018

Բոլոր չւերթները չեղարկւել են

Ձեան առատ տեղումների պատճառով Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը փակւել է:

«alikonline.ir» - Ձեան առատ տեղումների պատճառով Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը փակւել է: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Ցածր տեսանելիութեան պատճառով չեղարկւել են «Մեհրաբադ» օդանաւակայանից մեկնող, եւ օդանաւակայան ժամանող բոլոր չւերթները: Օդանաւակայանի հանրային կապը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ ուղեւորներին տեղեկացնելով չի գալ օդանաւակայան:

«Մեհրաբադ» օդանաւակայանից նախատեսւած չւերթների վիճակի մասին տեղեկութիւններ ստանալու համար ուղեւորները կարող են զանգահարել 02144665526 կամ 02144665519 հեռախօսահամրներին:

Ինչ վերաբերում է «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանւակայանին, ապա մինչ ժամը 10:00 նախատեսւած մեկնող ու ժամանող բոլոր չւերթները բեկանւած են, իսկ ժամը 10:00-ից յետոյ նախատեսւած չւերթների մասին տեղեկութիւններ ստանալու համար ուղեւորները կարող են զանգահարել 096330 կամ 02151001 հեռախօսահամարներին:

Յարակից լուրեր

  • Թրամփի որոշումից առաջինը կը տուժեն «Boeing»-ն ու «Airbus»-ը
    Թրամփի որոշումից առաջինը կը տուժեն «Boeing»-ն ու «Airbus»-ը

    Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու՝ Դոնալդ Թրամփի որոշման արդիւնքում առաջինը կը տուժեն «Boeing»-ն ու «Airbus»-ը:

  • Արմէն Ռուստամեան. «Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցոյց տալ Դաշնակցութեանը»
    Արմէն Ռուստամեան. «Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցոյց տալ Դաշնակցութեանը»

    Իսկապէս, հայ ժողովրդի տարբեր հատւածներ ոտքի ելան եւ այդ «ոչ»-ի ամբողջ շարժումն արժեւորւեց: Այսօր՝ մարտի 5-ին կայացած ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամանակ յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Նա նշեց, որ իրենք հայ-թուրքական արձանագրութիւնների չեղարկումը համարում են կարեւորագոյն ձեռբերումներից մէկը: 

  • Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է
    Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է

    «Ազգային անվտանգութեան խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետութեան նախագահի խօսքը` հայ-թուրքական արձանագրութիւնները չեղեալ համարելու մասին, աւարտւում էր հետեւեալ կերպ. «Մենք պատրաստ կը լինենք Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել, եթէ այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մօտ: Եթէ վաղը, միւս օրը կը լինեն առաջարկութիւններ, մենք պատրաստ կը լինենք այս առաջարկութիւնները քննարկել»:

  • «Հայրենիք»-ի Խմբագրական. Ամօթի «ճանապարհային քարտէս»-ը պատմութեան անցած է
    «Հայրենիք»-ի Խմբագրական. Ամօթի «ճանապարհային քարտէս»-ը պատմութեան անցած է

    Արդարեւ, Մարտ 1, 2018-ին, Հայաստանի նախագահական նստավայրին մէջ կայացած Ազգային անվտանգութեան խորհուրդի նիստին, նախագահ Սերժ Սարգսեան պաշտօնապէս չեղեալ նկատեց հայ-թուրք արձանագրութիւնները, որոնք ստորագրուած էին Հոկտեմբերի 10, 2009-ին, հետեւելով նոյն տարուան Ապրիլին հրապարակուած «ճանապարհային քարտէս»-ին։

    Այսպէս, ինը տարի շարունակ, «օդէն կախուած»-ի բնոյթ ունենալէ ետք, այդ արձանագրութիւնները ի վերջոյ ջնջուեցան:

  • Ռ. Սաֆրաստեան. «Աշխարհը հասկացաւ, որ Թուրքիան մտաւ գործընթացի մէջ, եւ ինքն էլ վիժեցրեց արձանագրութիւնները՝ մեծացնելով անվստահութիւնն իր նկատմամբ»
    Ռ. Սաֆրաստեան. «Աշխարհը հասկացաւ, որ Թուրքիան մտաւ գործընթացի մէջ, եւ ինքն էլ վիժեցրեց արձանագրութիւնները՝ մեծացնելով անվստահութիւնն իր նկատմամբ»

    «tert.am»-ի հետ զրոյցում ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանն անդրադառնում է հայ-թուրքական արձանագրութիւնների չեղարկումից յետոյ միջազգային հանրութեան հնարաւոր դիրքորոշումներին, թուրք-ամերիկեան յարաբերութիւնների լաւացման համար ստեղծւած 3 յանձնաժողովների գրանցելիք արդիւնքներին: Ըստ Սաֆրաստեանի՝ կայ կարմիր գիծ, որից այն կողմ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները չեն կարող վատանալ եւ նոյնպիսի կարմիր գիծ, որից այն կողմ ռուս-թուրքական յարաբերութիւնները՝ լաւանալ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։