«Մեհրաբադ» օդանաւակայանում վերսկսւել են Թեհրանից մեկնող չւերթները:
«alikonline.ir» - «Մեհրաբադ» օդանաւակայանում վերսկսւել են Թեհրանից մեկնող չւերթները:
Օդանաւակայանի հանրութեան հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ օդանաւակայանում հորիզոնական տեսանելիութիւնը բարձրացել է մինչեւ 600 մետր, ինչն էլ թոյլ է տալիս վերկանգնել Թեհրանից մեկնող չւերթները:
Տարածւած հաղորդագրութեան մէջ բոլոր ճամբորդներին դարձեալ կոչ է արւած դէպի օդանաւակայան ուղեւորւելուց առաջ զանգահարել 199, 02144665526 կամ 02144665519 հեռախօսահամրներին՝ ծանօթանալու համար չւացուցակի վերջին տւեալներին: