Հա

Հասարակական

29/01/2018

Տեղումները շարունակւելու են մինչ շաբաթւայ վերջը. Ջերմաստիճանը կարող է նւազել մինչեւ -20 աստիճանի

Ողջ շաբաթւայ ընթացքում տեղումները շարունակւելու են, ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ -20 աստիճանի:

«alikonline.ir» - Թէեւ օդերեւութաբանները տեղեկացրել էին երէկ՝ երեկոյեան եւ այսօր առաւօտեան տեղումների աստիճանական դադարեցման մասին, այդուհանդերձ, հաշւի առնելով այն հանգամանքը, որ ցուրտ օդի հոսանքները շարունակում են մնալ երկրի տարածքում, նրանք, արդէն զգուշացնում են մինչ շաբաթւայ վերջը տեղումների շարունակականութեան եւ օդի ջերմաստիճանի կտրուկ նւազման մասին:

Ըստ նրանց՝ երկրի որոշ հատւածներում ջերմաստիճանը կարող է նւազել մինչեւ -20 աստիճանի:

Այսօր մայրաքաղաք Թեհարնում սպասւում է սառը եղանկ եւ հիմնականում բացասական ջերմաստիճան, որն էլ մայթերին մերկասառոյցի պատճառ է դառնալու, ինչն էլ ենթադրում է երթեւեկի ժամանակ առաւել ուշադրութիւն եւ զգուշաւորութիւն:

Ինչ կապւած է ճանապարհների հետ, ապա լեռնային շրջաններում դրանք շարունակում են մնալ անանցանելի կամ դժւար անցանելի:

Ճանապարհային ոստիկանութիւնը քաղաքացիներին խորհուրդ է տւել միայն խիստ անհրաժեշտութեան դէպքում երթեւեկել միջքաղաքային ճանապարհներով:

Թեհրանի երկու՝ «Էմամ Խոմէյնի» եւ «Մեհրաբադ» օդանաւակայնները շարունակում են փակւած մնալ: Նախատեսւում էր, որ «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայնից չւերթները կը վերսկսւեն այսօր՝ առաւօտեան ժամը 08:00-ին, սակայն դրանք յետաձգւել են մինչ ժամը 11:00:

Յարակից լուրեր

  • Աննախընթաց ձիւն եւ ջերմաստիճանի անկում՝ Իրանում
    Աննախընթաց ձիւն եւ ջերմաստիճանի անկում՝ Իրանում

    Իրանում տեղացող առատ ձիւնը եւ ջերմաստիճանի նւազումը դարձել են խնդրայարոյց՝ ի մասնաւորի Մազանդարան նահանգի արեւմտեան եւ Գիլան նահանգի արեւելեան շրջաններում:
    Տեղացող ձիւնի պատճառով, որը անցեալ 50 տարիներում աննախընթաց է եղել ի մասնաւորի Մազանդարան նահանգում, որոշ տարածքներում անջատւել են՝ ջուրը, հոսանքը եւ գազը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։