Հա

Հասարակական

Երկուշաբթի, 29 Յունւարի 2018 08:30

Մարդիկ աւելի երկար կապրեն, բայց աւելի հիւանդ կը լինեն

Մինչեւ 2035 թ․ տղամարդկանց կեանքի միջին տեւողութիւնը 3․6 տարով կաւելանայ, իսկ կանանցը՝ 2․9 տարով։ Սակայն այդ աւելացած տարիները նրանք ստիպւած կը լինեն վատնել բազմաթիւ հիւանդութիւնների բուժման վրայ, հաւաստիացնում են Նիւքասլի համալսարանի գիտնականները։

«alikonline.ir» - Մինչեւ 2035 թ․ տղամարդկանց կեանքի միջին տեւողութիւնը 3․6 տարով կաւելանայ, իսկ կանանցը՝ 2․9 տարով։ Սակայն այդ աւելացած տարիները նրանք ստիպւած կը լինեն վատնել բազմաթիւ հիւանդութիւնների բուժման վրայ, հաւաստիացնում են Նիւքասլի համալսարանի գիտնականները։ Գրում է «news.am»-ը:

Գիտնականները վերլուծել են ծերացման մասին երեք հետազօտութիւն, որոնց միջոցով ստեղծել են կանխատեսման մոդելներ եւ գնահատել կեանքի ապագայ տեւողութիւնը ու հիւանդացութեան մակարդակը։

 Հիմնական շեշտադրումն արւել է «տարիքային» զանազան հիւանդութիւնների վրայ՝ քաղցկեղ, դիաբետ, արթրիտ, թուլամտութիւն, նաեւ լսողութեան խանգարում։ Էքստրապոլյացիայի արդիւնքները ցոյց են տւել, որ 2015-2035 թթ․ առնւազն չորս հիւանդութեամբ տառապող տարեց մարդկանց թիւը կը կրկնապատկւի, ընդ որում իւրաքանչիւր երրորդը հոգեկան առողջութեան հետ կապւած խնդիրներ կունենայ՝ այդ թւում թուլատմութիւն ու դեպրեսիա։

Գիտնականները հաշւարկել են, որ քաղցկեղի դէպքերը տարեցների շրջանում կը յաճախանան 179․4 տոկոսով, իսկ դիաբետի դէպքերը՝ 118․1 տոկոսով։ Հետազօտողների կարծիքով, դա կապակցւած է ճարպակալման ցուցանիշների աճի ու ֆիզիկական ակտիւութեան մակարդակի նւազեցման հետ, ինչը զգալիօրէն վնասում է մարդկանց առողջութեանը։ Ակնկալւում է, որ առաջիկայ 20 տարիներին 85 տարեկան ու աւելի տարեց  մարդկանց թիւը կաճի, ու հետեւաբար կաճի նաեւ առողջապահական ոլորտի վրայ ծանրաբեռնւածութիւնը։

Բացի դրանից հետազօտողները ենթադրում են, որ «երիտասարդ ծերունիները»՝ 65-74 տարեկանները,  նոյնպէս ամենայն հաւանականութեամբ երկու կամ երեք հիւանդութիւն կունենան , ինչը շատ աւելին է, քան անցած տարիների ցուցանիշները։ Սա էլ է կապակցւած ճարպակալման տարածման ու ֆիզիկական ակտիւութեան բացակայութեան հետ, որը դարերով կենսական անհրաժեշտութիւն է համարւել մինչեւ խորը ծերութիւն։ Ֆիզիկական ակտիւութեան բացակայութիւնն ու աւելորդ քաշը բազմաթիւ հիւանդութիւնների ամենալուրջ նախապայմաններն են, պարզաբանում են գիտնականները։ 

«Միանգամից մի քանի հիւանդութիւն ունենալը բարձրացնում է հոսպիտալացման հաւանականութիւնը, նաեւ աւելացնում հիւանդութիւնների կրկնութիւնների հաւանականութիւնը, ու այդ գործօններն էլ իրենց հերթին նպաստելու են առողջապահական համակարգերի ծանրաբեռնւածութեանն ու ճգնաժամերին»,- ամփոփել է պրոֆեսոր Քերոլ Ջագգերը, հետազօտութեան առաջատար հեղինակը։

Յարակից Հրապարակումներ

  • Քնելիս ինչպէ՞ս է մարմնի ճիշտ դիրքը օգնում հիւանդութիւնների յաղթահարմանը
    Քնելիս ինչպէ՞ս է մարմնի ճիշտ դիրքը օգնում հիւանդութիւնների յաղթահարմանը

    Մէջքի ցաւերն այսօր չափազանց տարածւած խնդիր է, յատկապէս նստակեաց կենսակերպ վարող մարդկանց շրջանում: Մասնագէտները պնդում են, որ քնելիս մարմնի ճիշտ դիրքը կարող է օգնել մէջքի ցաւերը մեղմելուն եւ նոյնիսկ՝ մի շարք այլ հիւանդութիունների դէպքում:

  • Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը
    Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը

    Իտալական «Alitalia» աւիաընկերութիւնը ճանաչւել է աշխարհում ամենաճշտապահը:

  • 10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից
    10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից

    Այսօր աւելի ու աւելի շատ մարդիկ են իրենց հեռախօսների մէջ յաւելւածներ տեղադրում, որոնք հաշւում են քայլերը. դրանց նպատակն է օրական 10 հազար քայլից աւելին անցնել: Որտեղի՞ց է յայտնւել այս «10 հազար քայլ»-ը եւ կօգնի՞ արդեօք առողջութիւնը մինչեւ ծերանալը պահպանել: 

    10 հազար քայլի ծրագիրն իրականում Ճապոնիայում է ծնւել: 1964 թւականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ սկսւել է «Manpo-Kei» սարքի գովազդը, որն աշխարհում առաջին քայլաչափերից մէկն էր, որը ստեղծել էր երիտասարդ գիտնական, բժիշկ Եոսիրօ Հատանոն:

  • Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել
    Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

    Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: 

  • Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն
    Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն

    Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։