Հա

Հասարակական

29/01/2018 - 09:20

Հոգեբանները պատմել են համացանցային կախւածութիւնից ազատւելու միջոցի մասին

Համակարգչային կախւածութեան ախտանիշները նման են կախւածութեան միւս ձեւերին բնորոշ ախտանիշներին։ Այս մասին յայտարարել է Մոսկւայի պետական հոգեբանութեան եւ մանկավարժութեան համալսարանի հոգեբանութեան եւ մանկավարժութեան հեռակայ ուսուցման ֆակուլտետի դոցենտ Վիկտորեա Բարցալկինան՝ Առանց համացանցի միջազգային օրւայ առթիւ:

«alikonline.ir» - Համակարգչային կախւածութեան ախտանիշները նման են կախւածութեան միւս ձեւերին բնորոշ ախտանիշներին։ Այս մասին յայտարարել է Մոսկւայի պետական հոգեբանութեան եւ մանկավարժութեան համալսարանի հոգեբանութեան եւ մանկավարժութեան հեռակայ ուսուցման ֆակուլտետի դոցենտ Վիկտորեա Բարցալկինան՝ Առանց համացանցի միջազգային օրւայ առթիւ: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Պէտք է զգօնութիւն ցուցաբերել, թէ որ կայքերում է երեխան աւելի յաճախ յայտնւում, պէտք է ֆիլտրել կայքերը, դա շատ կարեւոր է։ Այս խնդրով զբաղւում են բժշկա-հոգեբանական եւ սոցիալական աջակցութեան կենտրոնները։ Որպէս կանոն, այն, որ երեխան հեռանում է դէպի վիրտուալ իրականութիւն, վկայում է ընտանիքում անբարենպաստ իրավիճակի մասին։ Այդ պատճառով աւելի յաճախ այդպիսի բուժում պէտք է անցնի ամբողջ ընտանիքը։

Նա նշել է, որ մարդկանց մօտ 7-10 տոկոսի մօտ  «համացանցային կախւածութիւն» կարելի է ախտորոշել, իսկ 40 տոկոսի դէպքում՝ «հակւածութիւն դէպի համակարգչային կախւածութեան»։ Այդ թւում՝ 12-13 տարեկան դեռահասների շրջանում այդ թիւն հասնում է 80 տոկոսի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։