Հա

Հասարակական

29/01/2018 - 10:10

Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրութեանը վերջ դնել սիրիական «անիմաստ» պատերազմին

Հոլիվուդեան աստղ եւ ՄԱԿ-ում փախստականների, բնական աղէտներից, պատերազմներից ու ճգնաժամերից տուժածների հարցերով յատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրութեանը վերջ դնել Սիրիայի «անիմաստ» պատերազմին, որը շարունակւում է արդէն 8-րդ տարին:

«alikonline.ir» - Հոլիվուդեան աստղ եւ ՄԱԿ-ում փախստականների, բնական աղէտներից, պատերազմներից ու ճգնաժամերից տուժածների հարցերով յատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրութեանը վերջ դնել Սիրիայի «անիմաստ» պատերազմին, որը շարունակւում է արդէն 8-րդ տարին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Daily Mail»-ը, Ջոլին ելոյթով հանդէս է եկել Յորդանանի փախստականների ճամբարում՝ դատապարտելով «վստահելի քաղաքական եւ դիւանագիտական գործընթացի բացակայութիւնը», որը կը նպաստէր բռնութեանը վերջ դնելուն:

Ճամբարը, որտեղ ելոյթ է ունեցել Ջոլին՝ տասնեակ երեխաների ներկայութեամբ, գտնւում է Սիրիայի հետ սահմանից մէկ ժամւայ ճանապարհի վրայ: Սա Ջոլիի 5-րդ այցն էր Յորդանան եւ երրորդը փախստականների ճամբար:

Մինչ փախստականների հարցով յատուկ դեսպանորդ դառնալը Ջոլին 10 տարի կատարել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պարտականութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։