Հա

Հասարակական

01/02/2018

ԻՒՆԻՍԵՖ. «Ճգնաժամի մէջ գտնւող երկրներում մեծանում է անգրաճանաչ սերունդ»

Հակամարտութեան մէջ գտնւող երկրներում անգրաճանաչութիւնը երեք անգամ աւելին է, քան ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) տւեալներով՝ այնտեղ գրել եւ կարդալ չեն կարողանում 59 միլիոն երեխայ։ Դա նշանակում է, որ այս երկրների երիտասարդ սերնդին, հազիւ թէ, պայծառ ապագայ է սպասւում։

«alikonline.ir» - Հակամարտութեան մէջ գտնւող երկրներում անգրաճանաչութիւնը երեք անգամ աւելին է, քան ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) տւեալներով՝ այնտեղ գրել եւ կարդալ չեն կարողանում 59 միլիոն երեխայ։ Դա նշանակում է, որ այս երկրների երիտասարդ սերնդին, հազիւ թէ, պայծառ ապագայ է սպասւում։ Գրում է «news.am»-ը:

15-24 տարեկան անգրաճանաչ երիտասարդները մեծամասնութիւն են կազմում Նիգերում, Չադում, Հարաւային Սուդանում եւ Կենտրոնական Աֆրիկեան Հանրապետութիւնում՝ նրանց մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար 76, 69, 68 եւ 64 տոկոս։

ԻՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացւած ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ ճգնաժամային իրավիճակներում աղջիկներին աւելի դժւար է կրթութիւն ստանալ, քան տղաներին։ Անգրաճանաչ կանայք եւ աղջիկները կազմում են 33 տոկոս, իսկ տղաները՝ 24 տոկոս։

Չնայած լուրջ խնդիրներին՝ արտակարգ իրավիճակների պայմաններում կրթական ծրագրերին յատկացւում են տրամադրւած հումանիտար օգնութեան միջոցների միայն 3.6 տոկոսը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։