Հա

Հասարակական

05/02/2018

Իրանահայ դասախօսը Շիրակի համալսարանում

Փետրւարի 3-ին, Շիրակի պետական համալսարանում հիւրընկալւել է փորձառու ճարտարապետ, Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի դասախօս, «International Academy of Business» ուսումնական կենտրոնի դասընթացավար, ծրագրերի կառավարման մասնագէտ իրանահայ Արմէն Մինասեանը:

«alikonline.ir» - Փետրւարի 3-ին, Շիրակի պետական համալսարանում հիւրընկալւել է փորձառու ճարտարապետ, Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի դասախօս, «International Academy of Business» ուսումնական կենտրոնի դասընթացավար, ծրագրերի կառավարման մասնագէտ իրանահայ Արմէն Մինասեանը: Տեղեկացնում է «Ցայգ» հեռուստաընկերութեան կայքը:

Նա համալսարանում «Որոշումների կայացման եւ առաջնորդութեան հմտութիւններ» թեմայով դասընթաց է անցկացրել: Այն կազմակերպվել է «Together4Armenia» հարթակի միջոցով, որը ստեղծւել է 2016 թւականին` նպատակ ունենալով սփիւռքի ներկայացուցիչների հմտութիւնները փոխանցել տեղական համայնքներին: Գործակցում է «UNICEF»-ի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ «Առաքելութիւն արեւելք» կազմակերպութեան հետ: Դասընթացավար Արմէն Մինասեանը խօսել է սեփական փորձի մասին, ուսանողներին ներկայացրել է իր յաջողութեան պատմութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։