Հա

Հասարակական

06/02/2018

Հայաստանում աղջիկներին ամէնից շատ Նարէ, տղաներին Դաւիթ են անւանակոչել

Հայաստանում 2017 թւականին նորածին աղջիկներին ամէնից շատ աւանակոչել են Նարէ, տղաներին` Դաւիթ:

«alikonline.ir» - Հայաստանում 2017 թւականին նորածին աղջիկներին ամէնից շատ աւանակոչել են Նարէ, տղաներին` Դաւիթ: «Արմէնպրեսի»-ի փոխանցմամբ` այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան տւեալները:

Նախորդ տարի ծնւած 17 հազար 950 աղջիկներից 712-ին տւել են Նարէ անունը, 677-ին` Մարիա, 586-ին` Մարի, 541-ին` Մանէ, 456-ին` Անի: 19 հազար 749 տղաներից Դաւիթ անունով են կնքել 1448-ին, Նարեկ` 1057-ին, Տիգրան` 617-ին, Հայկ` 570-ին, Ալեքս` 517-ին:

Աղջիկների անունների տասնեակում են Մարիամ, Անահիտ, Անգելինա, Միլենա, Էլեն, տղաների` Մարկ, Գոռ, Արթուր, Արամ, Սամւէլ անունները: Տղաներից 145-ին կնքել են Մոնթէ անունով:

2017 թւականի յունւար-դեկտեմբերին հանրապետութիւնում ծնւածների թիւը 37 հազար 699 է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։