Հա

Հասարակական

07/02/2018

Օրական աւելի քան 175 հազար երեխայ առաջին անգամ մուտք է գործում համացանց. ԻՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում պաշտպանել երեխաներին համացանցի վտանգներից

Ըստ ԻՒՆԻՍԵՖ-ի, օրական աւելի քան 175.000 երեխայ առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ իւրաքանչիւր կէս վայրկեանը մէկ, մի երեխայ։

Համացանցն այս երեխաներին մեծ հնարաւորութիւններ է ընձեռում, բայց, միեւնոյն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նիւթերը, սեռական շահագործումն ու բռնութիւնը, կիբերբուլինգը եւ անձնական տւեալների ոչ տեղին կիրառումը։

«alikonline.ir» - Ըստ ԻՒՆԻՍԵՖ-ի, օրական աւելի քան 175.000 երեխայ առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ իւրաքանչիւր կէս վայրկեանը մէկ, մի երեխայ։

Համացանցն այս երեխաներին մեծ հնարաւորութիւններ է ընձեռում, բայց, միեւնոյն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նիւթերը, սեռական շահագործումն ու բռնութիւնը, կիբերբուլինգը եւ անձնական տւեալների ոչ տեղին կիրառումը։

Ըստ «tert.am»-ի այս մասին տեղեկացնում են ԻՒՆԻՍԵՖ-ի հայաստանեան գրասենեակից:

«Ամէն օր հազարաւոր երեխաներ առաջին անգամ մուտք են գործում համացանց՝ հանդիպելով նորանոր վտանգների, որոնք մենք մինչ այս ոչ միայն ճիշտ չենք գնահատել, այլեւ չենք մտածել չէզոքացնելու մասին»,- ասաց ԻՒՆԻՍԵՖ-ի տւեալների, հետազօտութիւնների եւ քաղաքականութեան բաժնի տնօրէն Լորենս Չենդին (Laurence Chandy):

«Թէեւ կառավարութիւններն ու մասնաւոր հատւածը որոշակի առաջընթաց են գրանցել համացանցի ամենամեծ վտանգների վերացման ուղղութեամբ, քաղաքականութիւնների եւ մօտեցումների մշակման հարցում աւելի շատ ջանք պէտք է գործադրւի՝ երեխաների կեանքը համացանցում ամբողջովին հասկանալու ու պաշտպանելու համար»։

Ինչպէս նշւած է ԻՒՆԻՍԵՖ-ի «2017թ. երեխաների իրավիճակն աշխարհում. երեխաները թւային դարում» հեղինակային զեկոյցում, ողջ աշխարհում համացանցի իւրաքանչիւր երրորդ օգտատէրը երեխայ է, սակայն շատ քիչ ջանք է գործադրւում երեխաներին թւային աշխարհի վտանգներից պաշտպանելու համար, նրանց առցանց գործունէութիւնից ստեղծւած տեղեկատւական հետքը պաշտպանելու համար եւ անվտանգ ու որակեալ առցանց բովանդակութեան հասանելիութիւնը բարելաւելու համար:

Զեկոյցում յստակօրէն նշւած է, որ թւային աշխարհում երեխաներին պաշտպանելու պարտաւորութիւնը բոլորինն է՝ կառավարութիւններինը, ընտանիքներինը, դպրոցներինն ու այլ հաստատութիւններինը։ Բայց նաեւ նշւած է, որ մասնաւոր հատւածը, յատկապէս տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցութեան ոլորտները, կարեւոր եւ իւրայատուկ պարտաւորութիւն ունեն թւային տեխնոլոգիաների՝ երեխաների վրայ թողած ազդեցութիւնը ձեւաւորելու հարցում. պարտաւորութիւն, որ մինչ այժմ լուրջ չի ընդունւել։ Մասնաւոր հատւածի ուժն ու ազդեցութիւնը պէտք է օգտագործւի, որպէսզի բարելաււեն ոլորտի տւեալների ու գաղտնիութեան էթիկական նորմերը, եւ ծաւալւի այնպիսի գործունէութիւն, որ կը պաշտպանի առցանց հարթակում գտնւող երեխաների շահերը։

ԻՒՆԻՍԵՖ-ը կառավարութիւններին, քաղաքացիական հասարակութեանը, ՄԱԿ-ի գործակալութիւններին, ինչպէս նաեւ երեխաների հարցերով զբաղւող այլ միջազգային կազմակերպութիւններին եւ յատկապէս մասնաւոր հատւածին կոչ է անում երեխաներին դնել թւային քաղաքականութեան կենտրոնում`

1. Համակարգել համաշխարհային, տարածաշրջանային եւ ազգային արձագանգը։ Մենք պէտք է ուժեղացնենք քաղաքականութիւն մշակողների, իրաւապահ մարմինների եւ ՏՏ ոլորտի միջեւ համագործակցութիւնը, որպէսզի տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման ընթացքում ներդրւեն անվտանգութեան նորմեր/սկզբունքներ եւ միասին աշխատենք, որպէսզի վերջ դնենք թրաֆիքինգին, ինչպէս նաեւ՝ երեխաների շահագործման առցանց այլ միջոցներին։

2. Երաշխաւորել երեխաների տւեալների գաղտնիութիւնը։ Մասնաւոր հատւածի ու կառավարութեան կողմից աւելի մեծ յանձնառութիւն է անհրաժեշտ երեխաների տւեալների պաշտպանութեան եւ տեղին օգտագործման հարցում։ Երեխաների առցանց տւեալները հաւաքագրելիս եւ օգտագործելիս՝ պէտք է հաշւի առնել եւ կիրառել միջազգային նորմերը։ Իսկ երեխաներին պէտք է սովորեցնել, թէ ինչպէս պաշտպանւել այն ամէնից, որ վտանգում է իրենց տւեալների գաղտնիութիւնը։

3. Երեխաներին զինել առցանց հարթակում՝ ապահովելով հասանելի թւային գրագիտութեամբ: Նաեւ կառավարութիւնների ու ՏՏ ոլորտի մասնագէտների աւելի սերտ համագործակցութեամբ պէտք է ստեղծւեն ՏՀՏ հարթակներ եւ այնպիսի դասացուցակ, որպէսզի կրտսեր դպրոցից մինչեւ աւագ դպրոց աշակերտները սովորեն ճիշտ օգտւել առցանց հարթակում տեղադրւած նիւթերից եւ չվտանգեն իրենց անձնական տւեալները։ Առցանց գրադարանները պէտք է բարելաււեն, իսկ հանրային գրադարանները պէտք է վերազինւեն, որպէսզի թւային հմտութիւններ սովորեցնող դասեր անցկացւեն։ Հարկաւոր է ներդրումներ կատարել թւային տեխնոլոգիաների ոլորտում ուսուցիչներին վերապատրաստելու ուղղութեամբ: Երեխաներին պէտք է սովորեցնել տարբերակել ու զգուշանալ առցանց վտանգներից եւ ոչ ստոյգ տեղեկատւութիւնից, իսկ թւային քաղաքացիութիւնն էլ դարձնել թւային գրագիտութեան կենտրոնական բաղադրիչ:

4. Գնահատել մասնաւոր հատւածի իւրայատուկ դերը։ ՏՏ ոլորտում պէտք է ներդնել ու պարտադրել տւեալների եւ գաղտնիութեան էթիկական նորմեր, որոնք պաշտպանում են առցանց հարթակում գտնւող երեխաների շահերը, այդ թւում՝ այնպիսի էթիկական պրոդուկտի ստեղծում եւ տարածում խրախուսել, որ կը նւազեցնի երեխաներին ուղղւած ռիսկերը:

5. Ներդնել այնպիսի լուծումներում, որոնք տեղեկութիւն կը տրամադրեն առցանց հարթակում գտնւող երեխաների, համացանցի առաջարկած հնարաւորութիւնների եւ հնարաւոր վտանգների մասին։ Մեզ աւելի շատ տեղեկութիւն է հարկաւոր առցանց հարթակում գտնւող երեխաների ու նրանց գործունէութեան մասին, որպէսզի կարողանանք այդ տւեալները կիրառել կարգաւորող այնպիսի նորմերում ու քաղաքականութիւններում, որոնք կը ճանաչեն երեխաների յատուկ կարիքներն ու իրաւունքները։ Թւային աշխարհի մարտահրաւէրները յաղթահարելու համար պէտք է համաշխարհային մակարդակում ուժեղացնել համակարգումն ու տեղեկատւութեան փոխանակումը։ Պէտք է ուժեղացնել համագործակցութիւնը երեխաների հարցերով զբաղւող կազմակերպութիւնների հետ եւ կանոնաւոր կերպով համագործակցել օրինապահ մարմինների ու քաղաքականութիւն մշակողների հետ:

«Վայրկեան է պահանջւում, որպէսզի աշխարհի մի անկիւնում որեւէ երեխայ սկսի իր թւային կեանքը, որը երեխայի լաւագոյն շահը հաշւի չառնող շատերի կողմից կարող է թիրախ դառնալ եւ հնարաւորութեան դէպքում՝ շահագործւել»,- ասաց Չանդին։ «Որքան աւելի շատ երեխայ է սկսում օգտւել համացանցից, այնքան աւելի հրատապ է դառնում առցանց հարթակում նրանց անվտանգութեան ու ապահովութեան հարցը»։

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Հետաքրքրասէր երեխաները դպրոցում աւելի լաւ են սովորում»
    Հետազօտութիւն. «Հետաքրքրասէր երեխաները դպրոցում աւելի լաւ են սովորում»

    Հետաքրքրասիրութեան հանդէպ հակումը կապակցւած է դպրոցական աւելի բարձր գնահատականների հետ, պարզել են ամերիկացի գիտնականները։ 

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները պատմել են հեռուստացոյցով տարւելու վտանգի մասին
    Գիտնականները պատմել են հեռուստացոյցով տարւելու վտանգի մասին

    Հեռուստացոյցի առջեւ երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է արիւնաբեր երակի թրոմբոզի առաջացման վտանգը: Այս եզրակացութեանն են եկել ԱՄՆ-ի Մինեսոթայի համալսարանի գիտնականները: Բժիշկները 24 տարի հետեւել են 45-ից 64 տարեկան 15 հազար ամերիկացիների առողջութեանը՝ կանոնաւոր կերպով հարցում անցկացնելով նրանց վիճակի եւ կենսակերպի վերաբերեալ: Այդ ժամանակաընթացքում գրանցւել է արիւնաբեր երակի թրոմբոզի 691 դէպք:

  • ԻՒՆԻՍԵՖ. «Ճգնաժամի մէջ գտնւող երկրներում մեծանում է անգրաճանաչ սերունդ»
    ԻՒՆԻՍԵՖ. «Ճգնաժամի մէջ գտնւող երկրներում մեծանում է անգրաճանաչ սերունդ»

    Հակամարտութեան մէջ գտնւող երկրներում անգրաճանաչութիւնը երեք անգամ աւելին է, քան ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) տւեալներով՝ այնտեղ գրել եւ կարդալ չեն կարողանում 59 միլիոն երեխայ։ Դա նշանակում է, որ այս երկրների երիտասարդ սերնդին, հազիւ թէ, պայծառ ապագայ է սպասւում։

  • Հոգեբանները պատմել են համացանցային կախւածութիւնից ազատւելու միջոցի մասին
    Հոգեբանները պատմել են համացանցային կախւածութիւնից ազատւելու միջոցի մասին

    Համակարգչային կախւածութեան ախտանիշները նման են կախւածութեան միւս ձեւերին բնորոշ ախտանիշներին։ Այս մասին յայտարարել է Մոսկւայի պետական հոգեբանութեան եւ մանկավարժութեան համալսարանի հոգեբանութեան եւ մանկավարժութեան հեռակայ ուսուցման ֆակուլտետի դոցենտ Վիկտորեա Բարցալկինան՝ Առանց համացանցի միջազգային օրւայ առթիւ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։