×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
10/02/2018 - 08:30

Սեւամորթ ծրագրաւորողներն աւելի քիչ են ստանում, քան սպիտակամորթները

Պարզւել է, որ ՏՏ ոլորտում ամերիկեան աշխատողների տարեկան միջին աշխատավարձը կախւած է ռասայից: Ըստ աշխատանքի որոնման «Hired» կայքի տւեալների՝ ՏՏ ընկերութիւնների սպիտակամորթ աշխատակիցները ստանում են մօտ 6 հազար դոլարով աւելի շատ, քան սեւամորթները: 

«alikonline.ir» - Պարզւել է, որ ՏՏ ոլորտում ամերիկեան աշխատողների տարեկան միջին աշխատավարձը կախւած է ռասայից: Ըստ աշխատանքի որոնման «Hired» կայքի տւեալների՝ ՏՏ ընկերութիւնների սպիտակամորթ աշխատակիցները ստանում են մօտ 6 հազար դոլարով աւելի շատ, քան սեւամորթները: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «TechCrunch»-ը:

Պարզւել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում սպիտակամորթ աշխատողի միջին աշխատավարձը տարեկան 136 հազար դոլար է, ինչը մօտ 6 հազար դոլարով աւելին է, քան մէկ այլ ռասայի ներկայացուցչի աշխատավարձը: Վիճակագրութիւնը հիմնւած է աւելի քան 10 հազար ընկերութիւնների 69 հազար աշխատակիցների տւեալների հիման վրայ: Սակայն, աշխատանքի ընդունման փորձագէտները կարծում են, որ այս հարցում ռասիզմ չկայ:

«Աշխատավարձի այս տարբերութիւնը պայմանաւորւած է սեւամորթների կողմից իրենց հմտութիւնների թերագնահատմամբ: Այլ կերպ ասած, հարցազրոյցի ժամանակ սեւամորթ թեկնածուներն ի սկզբանէ համաձայնում են աւելի ցածր աշխատավարձի»,- համոզւած է «Hired» ընկերութեան ղեկավար Մեհուլ Պատելը:

Օրինակ, միջին հաշւով սպիտակամորթները տարեկան 130 հազար դոլար աշխատավարձ են պահանջում, ասիացիները՝ 127 հազար դոլար, իսպանացիները եւ սեւամորթները պահանջում են մօտաւորապէս նոյն գումարը` 124 հազար դոլար:

Յարակից լուրեր