Հա

Հասարակական

13/02/2018

Նոբէլեան հիմնադրամը մտադիր է մեծացնել կանանց թիւը մրցանակի դափնեկիրների թւում

Նոբէլեան հիմնադրամը լրջօրէն քննարկում է հեղինակաւոր մրցանակի դափնեկիրների թւում կանանց թւի աւելացման առաջարկութիւնները՝ այդ թեմային նւիրելով առանձին հանդիպում Ստոկհոլմում: 

«alikonline.ir» - Նոբէլեան հիմնադրամը լրջօրէն քննարկում է հեղինակաւոր մրցանակի դափնեկիրների թւում կանանց թւի աւելացման առաջարկութիւնները՝ այդ թեմային նւիրելով առանձին հանդիպում Ստոկհոլմում: Փետրւարի 12-ին այս մասին յայտնել Է Շւեդիայի «TT» գործակալութիւնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մենք քննարկեցինք մի քանի առաջարկութիւններ, թէ ինչպէս կատարելագործենք Նոբէլեան մրցանակների յանձնման համակարգը, որպէսզի յաղթողների թւում աւելի շատ կանայք յայտնւեն,- գործակալութեանը յայտնել է Նոբէլեան հիմնադրամի վարչութեան (Նոբէլեան մրցանակների վարչական մարմինը 1900 թւականին Ստոկհոլմում ստեղծւել է Ալֆրէդ Նոբէլի կտակով) նախագահ Կառլ Հենրիկ Հելդինը:- Հնարաւոր տարբերակներից մէկը կարող է դառնալ աւելի մեծ թւով կանանց առաջադրումը որպէս անւանակարգորդներ»:

Հելդինի խօսքով՝ եթէ նայենք նոբէլեան դափնեկիրների ցուցակին, կարելի է բացայայտ «գենդերային շեղւածք» նկատել: Մրցանակի յանձնման ամբողջ պատմութեան ընթացքում դրա պատւաւոր դափնեկիր է դարձել 892 մարդ: Ըստ որում յաղթողների թւում եղել է ընդամենը 48 կին կամ 5.4 տոկոսը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։