Հա

Հասարակական

17/02/2018

Հեղինակաւոր «National Geographic» ամսագրի ինստագրամեան էջում հրապարակւել է Արցախին վերաբերող 3 լուսանկար, որոնք պատմում են հայ զոյգերի պսակադրութեան եւ ծնելիութեան խթանման նպատակով պետական ֆինանսաւորման ծրագրի միջոցով «բէյբի բում» երեւոյթին հասնելու ջանքերի մասին:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «National Geographic» ամսագրի ինստագրամեան էջում հրապարակւել է Արցախին վերաբերող 3 լուսանկար, որոնք պատմում են հայ զոյգերի պսակադրութեան եւ ծնելիութեան խթանման նպատակով պետական ֆինանսաւորման ծրագրի միջոցով «բէյբի բում» երեւոյթին հասնելու ջանքերի մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հրապարակւած բոլոր լուսանկարներն արւել են 2011 թ.՝ Անաստասիա Թէյլոր Լինդի կողմից:

Դրանցից առաջինում պատկերւած են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում իրենց մէկամեայ դստերը մկրտող ծնողները:

«Մարիայի ծնողները կառավարութեան կողմից իրականացւող ծնելիութեան խթանման ծրագրի շրջանակում մօտ 765 եւրօ են ստացել: Այս կերպ փորձ է արւում Լեռնային Ղարաբաղում «բէյբի բում» երեւոյթին հասնել»,- նշւում է լուսանկարի բնութագրում:

Յաջորդ լուսանկարում Արցախի ազգային խորհրդանիշն է՝ Ստեփանակերտում գտնւող հանրայայտ «Տատիկ-Պապիկ» յուշարձանը («Մե՛նք ենք մեր սարերը»), որի մօտ են բարձրանում պետութեան կողմից տւեալ ծրագրի շրջանակում ֆինանսաւորում ստացած նորապսակները:

Երրորդ լուսանկարում պատկերւած է Հադրութի շրջանի գիւղերից մէկի նորապսակ զոյգը՝ հարսանեկան սեղանի շուրջ նստած: Նրանք եւս ընդգրկւել են պետական ծրագրի շրջանակում՝ ստանալով մօտ 575 եւրօ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։