Հա

Հասարակական

18/02/2018

Աւիավթար. Կործանւել է Թեհրան-Եասուջ չւերթն իրականցնող ինքնաթիռը

Իրանական լրատւական գործակալութիւնները յայտնում են «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին:

«alikonline.ir» - Իրանական լրատւական գործակալութիւնները յայտնում են «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին:

Այսօր՝ առաւօտեան, ժամը 08:50-ի սահմաններում, «Ասեման» աւիաընկերութեան «ATR-72» ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Եասուջ «EP 3704» համարով չւերթը, Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց անհետացել է ռադարների տեսադաշտից:

Նախնական տւեալների համաձայն, որոնք, ի դէպ, դեռեւս չեն հաստատւել պաշտօնական աղբիւրների կողմից ինքնաթիռում եղել է 70 ուղեւոր եւ չւերթն իրականացնող անձնակազմը:

Վթարը տեղի է ունեցել Սպահանի մօտակայքում՝ Սեմիրոմի շրջանում:

Յաւելեալ տեղեկութիւններ դեռեւս չեն հաղորդւում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։