Հա

Հասարակական

21/02/2018

Վթարւած ինքնաթիռի զոհերից 45-ի մարմինները յայտնաբերւել են

Փետրւարի 18-ին Սեմիրոմի մօտակայքում «Ասեման» աւիաընկրութեան վթարւած Թեհրան-Եասուջ չւերթի զոհերից 45-ի մարմինները յայտնաբերւել են:

«alikonline.ir» - Փետրւարի 18-ին Սեմիրոմի մօտակայքում «Ասեման» աւիաընկրութեան վթարւած Թեհրան-Եասուջ չւերթի զոհերից 45-ի մարմինները յայտնաբերւել են:

Որոնողական աշխատանքներն իրականացւում են Դենա լեռան գագթում՝ 4500 մետր բարձրութեան վրայ, ուր կործանւել է ինքնաթիռը: Հէնց դա էլ դժւարացնում ու դանդաղեցնում է աշխատանքները, մանաւանդ, եթէ հաշւի առնենք 2 մետրի հասնող ձիան ծածկոյթը:

Որոնման աշխատանքներին մասնակցում է աւելի քան 100 փրկարար, ներգրաււած են նաեւ 7 ուղղաթիռ:

Նշենք, որ երեք օր տեւած որոնողական աշխատանքներից յետոյ վթարւած ինքնաթիռի մասերը յայտնաբերւել էր երէկ՝ առաւօտեան:

Յիշեցնենք, որ Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող «Ասեման» աւիաընկրութեան «ATR-72» ինքնաթիռը վթարի էր ենթարկւել թռիչքի մեկնարկից 50 րոպէ անց: Ինքնաթիռի բոլոր 60 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները զոհւել են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։