Հա

Հասարակական

24/02/2018 - 08:20

Դադարեցւել են «Ասեման» աւիաընկերութեան «ATR» տիպի ինքնաթիռների թռիչքները

Թեհրան-Եասուջ չւերթի վթարից յետոյ ժամանակաւորապէս դադարեցւել են «Ասեման» աւիաընկերութեան «ATR» տիպի ինքնաթիռների թռիչքները:

«alikonline.ir» - Թեհրան-Եասուջ չւերթի վթարից յետոյ ժամանակաւորապէս դադարեցւել են «Ասեման» աւիաընկերութեան «ATR» տիպի ինքնաթիռների թռիչքները:

Քաղաքացիական աւիացիայի կազմակերպութիւնը որոշում է կայացրել ժամանակաւորապէս դադարեցնելու «Ասեման» աւիաընկերութեան «ATR 72-200» եւ «ATR 72-500» տիպի ինքնաթիռների թռիչքները:

Այս կապակցութեամբ կազմակերպութեան տարածած հաղորդագրութեան մէջ նշւած է, թէ ժամանակաւոր արգելքը պայմանաւորւած է մի շարք գործօնների հետազօտումի արդիւնքներով։ Ստուգումների աւարտից յետոյ աւիաընկերութեան «ATR» տիպի ինքնաթիռների թռիչքները կը վերսկսւեն:

Յիշեցնենք, որ փետրւարի 18-ին Սեմիրոմի մօտակայքում, Դենա լեռան բարձրունքներում կործանւել էր Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող «Ասեման» աւիաընկերութեան «ATR 72-200» տիպի ինքնաթիռը: Աղէտի հետեւանքով զոհւել են ինքնաթիռում գտնւող բոլոր 60 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։