Հա

Հասարակական

25/02/2018 - 12:00

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը տարածում է «Աւրորա»-ի գաղափարներն ու նախագծերն աշխարհով մէկ

«Իր գործունէութեան երրորդ տարում «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը վերափոխում է հայկական փորձառութիւնը համաշխարհային շարժման, որը կոչւած է մեզնից իւրաքանչիւրին ոգեշնչելու գործի՝ յանուն մարդկութեան եւ մարդկային կեանքի։ Ուրախալի է, երբ «Աւրորա»-ի հերոսներին հրաւիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թէ ինչ ազդեցութիւն են նրանք գործում ինչպէս մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպէս էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատւամիջոցների ներկայացուցիչների վրայ»,- նշեց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէյեանը։ 

«alikonline.ir» - «Իր գործունէութեան երրորդ տարում «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը վերափոխում է հայկական փորձառութիւնը համաշխարհային շարժման, որը կոչւած է մեզնից իւրաքանչիւրին ոգեշնչելու գործի՝ յանուն մարդկութեան եւ մարդկային կեանքի։ Ուրախալի է, երբ «Աւրորա»-ի հերոսներին հրաւիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թէ ինչ ազդեցութիւն են նրանք գործում ինչպէս մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպէս էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատւամիջոցների ներկայացուցիչների վրայ»,- նշեց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէյեանը։ Գրում է «tert.am»-ը:

2018 թ. մարտի 1-ին Նիւ Եօրքում տեղի կունենայ հերթական «Aurora Dialogues» քննարկումը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային յուշահամալիր-թանգարանի հետ համագործակցութեամբ։ Այն յաջորդում է ընդամենը երեք ամիս առաջ մեծ յաջողութեամբ կայացած Բեռլինի «Aurora Dialogues» քննարկումներին, որն իրականացւել էր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հետ գործընկերութեամբ։ Նմանատիպ համագործակցութիւնների շնորհիւ է նաեւ, որ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը, որն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապածների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողներին, կեանքի է կոչում «Երախտագիտութիւնն` ի գործ» սկզբունքը։

«Հայերն այսօր, ինչպէս եւ նրանք, ովքեր գալու են մեզնից յետոյ, հնարաւորութիւն ունեն արտայայտելու իրենց երախտագիտութիւնը՝ գործնական քայլերի դիմելով եւ փոփոխութիւն մտցնելով մարդկանց կեանքում։ Աշխարհին մեր պարտքը վերադարձնելու այսպիսի հնարաւորութիւնից օգտւելու հնարաւորութիւնը չպէտք է բաց թողնել»,- ասաց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը։

2017 թ. դեկտեմբերին «Աւրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցէն եւ մրցանակի երեք այլ յաւակնորդներ մասնակցեցին Բեռլինի «Aurora Dialogues» քննարկումներին։ 2018 թ. մարտին «Աւրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մրցանակի երեք յաւակնորդների եւ Մարգարիտ Բարանկիցների հետ միասին կը մասնակցեն Նիւ Եօրքի քննարկումներին։ Նիւ Եօրքից յետոյ «Aurora Dialogues» քննարկումները կը շարունակեն իրենց ուղին աշխարհով մէկ՝ ներառելով Մոսկւան, Լոնդոնը, Բուէնոս Այրէսը, Լոս Անջելէսը, Բէյրութը եւ համաշխարհային այլ կենտրոններ։

«Առաջին երկու տարիներին մենք կենտրոնացած աշխատում էինք աշխարհն «Աւրորա»-ին մօտեցնելու համար»,- ասել է Ռուբէն Վարդանեանը։ «Ամբողջ աշխարհից մենք հրաւիրում էինք ականաւոր անհատների եւ առաջնորդների՝ դառնալու «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամ, մասնակցելու հայկական ժառանգութիւնն ու համընդհանուր մարդկային արժէքները համատեղող մրցանակի շնորհման հանդիսաւոր արարողութեանը, մարդկութեան ապագայի համար կարեւոր նշանակութիւն ունեցող հիմնախնդիրների շուրջ քննարկումներին»։ Այժմ՝ երրորդ տարում, «Աւրորա»-ի նախագծերն արդէն իսկ տարածւել են աշխարհի հինգ մայրցամաքներով, եւ այս տարւայ մրցանակի շնորհման հանդիսաւոր արարողութիւնը, որը տեղի է ունենալու չափազանց ինքնատիպ, միւսներից տարբերւող եւ բացառիկ խորհրդանշական մի վայրում, արտացոլելու է համաշխարհային այդ ներկայութիւնը»։

«Աւրորա»-ի ամենամեծ ազդեցութիւնը կարելի է համարել մրցանակի դափնեկիրների կատարած աշխատանքը։ Իւրաքանչիւր դափնեկրի շնորհւել է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգեւ եւ հնարաւորութիւն՝ շարունակելու բարեգործութեան շղթան՝ յաւելեալ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը նւիրաբերելով այն կազմակերպութիւններին, որոնք իրենց հերթին օժանդակել են դափնեկրի գործին ու առաքելութեանը։ Վերջին երկու տարում աշխարհի 14 երկրներում գործող 6 կազմակերպութիւններ շարունակել են ծառայել հրատապ օգնութեան կարիք ունեցող կանանց, երեխաների եւ այլոց։ Բրազիլիայից մինչեւ Բուրունդի «Աւրորա»-ի թողած ազդեցութիւնը նկարագրելիս «Աւրորա» մրցանակի 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցէն ասում է. «Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում երեխաները գիտեն, որ հայութիւնն օգնում է նոր յոյս տալ իրենց կեանքին»։

«Աւրորա»-ի տարածումը միջազգային ասպարէզում ակնյայտ է դառնում նաեւ «Աւրորա» մարդասիրութեան ցուցիչ հետազօտութեան արդիւնքներից, որոնց համաձայն՝ աշխարհի բազմաթիւ վայրերում շարունակաբար աճում է «Աւրորա»-ի անւան եւ առաքելութեան մասին իրազեկւածութիւնը։ Այն փաստը միայն, որ երեք տարւայ ընթացքում «Աւրորա» մրցանակը 125 երկրից ստացել է մօտ 1500 առաջադրում, արդէն իսկ վկայում է շարժման համաշխարհային ընդգրկման մասին։ Մրցանակից բացի, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը կրթաթոշակներ է տրամադրում «Միաւորւած աշխարհի քոլեջներ» (UWC) ցանցի դպրոցներում սովորող 24 երիտասարդի (9 երկրից) եւ Հայաստանի ամերիկեան համալսարանի 10 ուսանողի (4 երկրից)։

Հայաստանը համաշխարհային երկխօսութեան մէջ ընդգրկելու գործում ստանձնած ակտիւ դերակատարումն արդէն իսկ տւել է իր արդիւնքները։ «Աւրորա»-ի գաղափարների տարածումն աշխարհով մէկ ոգեշնչման մեծ աղբիւր է եւ յաջողութեան չափման լաւագոյն միջոց։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։