Փրկարարներին յաջողւելէ գտնել «Ասեման»-ի վթարւած ինքնաթիռի սեւ արկղը: Տեղեկացնում է «Թասնիմ» գործակալութիւնը՝ վկայակոչելով Քոհքիլուէ եւ Բոյրահմադի նահանգի նահանգապետարանի ճգնաժամային իրավիճակների հարցերով շտաբի պետի տեղակալին:
«alikonline.ir» - Փրկարարներին յաջողւելէ գտնել «Ասեման»-ի վթարւած ինքնաթիռի սեւ արկղը: Տեղեկացնում է «Թասնիմ» գործակալութիւնը՝ վկայակոչելով Քոհքիլուէ եւ Բոյրահմադի նահանգի նահանգապետարանի ճգնաժամային իրավիճակների հարցերով շտաբի պետի տեղակալին:
Ըստ նրա՝ սեւ արկղն արդէն Դենայի բարձրունքներից իջեցւել է:
Յիշեցնենք, որ փետրւարի 18-ին Սեմիրոմի մօտակայքում վթարի էր ենթարկւել Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող «Ասեման» աւիաընկերութեան «ATR 72» ինքնաթիռը: Աղէտի հետեւանքով զոհւել էին ինքնաթիռում գտնւող 60 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:
Զոհերի մարմինների յայտնաբերման եւ տեղափոխման աշխատանքները դեռ շարունակւում են: