Հա

Հասարակական

05/03/2018

Հետազօտութիւն. «Աշխատավարձի բարձրացումից մարդիկ սկսում են աւելի հազւադէպ հիւանդանալ»

Աշխատավարձի նոյնիսկ նւազագույն բարձրացման արդիւնքում մարդիկ սկսում են զգալիօրէն աւելի հազւադէպ հիւանդանալ, քան նրանք, ում աշխատավարձը չի բարձրանում։ Նման հետաքրքիր եզրակացութեան են յանգել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, որոնք փորձել են պարզել, թէ ինչպէս է աշխատավարձի չափն ազդում աշխատողների առողջութեան վրայ։ 

«alikonline.ir» - Աշխատավարձի նոյնիսկ նւազագույն բարձրացման արդիւնքում մարդիկ սկսում են զգալիօրէն աւելի հազւադէպ հիւանդանալ, քան նրանք, ում աշխատավարձը չի բարձրանում։ Նման հետաքրքիր եզրակացութեան են յանգել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, որոնք փորձել են պարզել, թէ ինչպէս է աշխատավարձի չափն ազդում աշխատողների առողջութեան վրայ։ Այս մասին գրում է «news.am»-ը:

Հետազօտութեան շրջանակում, որի արդիւնքները հրապարակւել են «BE Journal of Economic Analysis & Policy» ամսագրում, պրոֆեսոր Փօլ Լէյը ու նրա գործընկերները ուսումնասիրել են 25-64 տարեկան 19 հազար մարդու տւեալներ, որոնք հաւաքւել էին 1997-2013 թթ․ ժամանակահատւածում։

Հետազօտութեան արդիւնքները ցոյց են տւել, որ աշխատավարձի նւազագոյն բարձրացումը՝ թէկուզ ժամում մէկ դոլարով, յանգեցրել է հիւանդութեան պատճառով աշխատանքից բացակայութիւնների նւազման 32 տոկոսով։ Հետագայ վերլուծութիւնը ցոյց է տւել, որ աշխատավարձի նման բարձրացումից յետոյ աշխատողները սկսել են իրենց առողջութիւնը գնահատել որպէս «գերազանց» ու «փայլուն»։

Գիտնականները նաեւ յայտնաբերել են, որ աշխատավարձի նւազագոյն բարձրացումը ոչ մի կերպ չի ազդել ընտանիքի անդամների՝ օրինակ երեխաների հիւանդութեան պատճառով աշխատանքից բացակայելու յաճախութեան վրայ։

«Մեր հետազօտութիւնը ցոյց է տալիս աշխատավարձի նոյնիսկ նւազագոյն բարձրացման դրական ազդեցութիւնը, քանի որ այդ դէպքում աշխատողները սկսում են աւելի հազւադէպ բացակայել հիւանդութեան պատճառով ու ընդհանուր առմամբ իրենց աւելի լաւ են զգում»,- եզրակացրել է պրոֆեսոր Լէյը։

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել
    Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել

    Չայրւող մակերեսով սպասքում առկայ նիւթերը մարդու օրգանիզմում յայտնւելու դէպքում կարող են քաղցկեղի հետեւանք դառնալ: 

  • Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել
    Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

    Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

  • ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել
    ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել

    Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ:

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

  • Մարդիկ սկսել են յիմարանալ
    Մարդիկ սկսել են յիմարանալ

    Նորւեգիայի Տնտեսական հետազօտութիւնների «Ragnar Frisch» կենտրոնի մասնագէտները վերջին մի քանի տասնամեակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինւորական ծառայութեան անցած նորւեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։