Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երկու բերքատու ծառ է տնկել:
«alikonline.ir» - Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երկու բերքատու ծառ է տնկել:
Միջոցառման ընթացքում այաթ. Խամենէին անդրադառնալով կանաչ տարածքների նշանակութեանը կենսոլորտի պահպանման եւ շրջակայ միջավայրի գեղեցկացման գործում, երկրի պատասխանատուներին յանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքներում կանաչ տարածքների ոչնչացումը կանխելու նպատակով:
«Թեհրանում կան կանաչ տարածքներ եւ այգիներ, որոնց նկատմամբ ոմանք փորձում են ոտնձգութիւն իրականացնել, սակայն, անհրաժեշտ է կանխել նման քայլերը, որոնք հարւածում են քաղաքային կեանքի յարմարաւէտութեանը»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:
Այաթ. Խամենէին համապատասխան կառոյցներին, յատկապէս՝ գիւղատնտեսութեան եւ էներգետիկայի նախարարութիւններին կոչ է արել յատուկ ուշադրութիւն դարձնել ջրային ռեսուրսների պահպանման եւ կանաչ տարածքների ընդարձակման գործին՝ նշելով, որ նման քաղաքականութեան գործադրումը կարող է կանխել մանրափոշիների եւ սելաւահոսքերի վտանգը: